Գլխավոր էջ Նորություններ Երիտասարդն իրեն ներկարել է դիզվառելիք․ մանրամասներ

Երիտասարդն իրեն ներկարել է դիզվառելիք․ մանրամասներ

673
0

Օգոստոսի 26-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 05:00-ին ձախ նախաբազկի ֆլեգմոնա դիզվառելիքի սրսկումով իրենց մոտ է ընդունվել Ասկերանի շրջանի բնակիչ, 1997 թ. ծնված Ա. Մ.-ն: Այս մասին հայտնում են Արցախի ոստիկանությունից:

Medmedia․am-ը փորձեց կապ հաստատել Արցախի առողջապահության նախարարության հետ, այնտեղից մեզ տեղեկացրին, որ ինֆորմացված չեն և հիվանդանոցից ճշտենք։ Հանրապետական հիվանդանոցի աշխատակազմը ևս լիարժեք չէր տիրապետում դեպքի մանրամասներին, միայն ասացին, որ երիտասարդը հիվանդանոցում երկար ժամանակ չի մնացել, ստացել է համապատասխան բուժօգնություն այնհուհետև դուրս գրվել։

Ըստ լրավամիջոցների պարզվել է, որ Ա. Մ.-ն ամուսնանալու նպատակով առաջարկություն է արել Ասկերանի շրջանի բնակչուհի, 2001 թ. ծնված Ա. Գ.-ին, սակայն վերջինիս կողմից մերժում ստանալու պատճառով, հոգեկան հուզմունքից, ինքնասպանություն գործելու նպատակով, նույն օրը ժամը 02:00-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Իսակով փողոցում ներարկիչի միջոցով ոտքի հատվածում ներարկել է դիզվառելիք, այնուհետև մեկնել է Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղ, որտեղից առողջությունը վատթարանալու պատճառով շտապ բուժօգնության մեքենայով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ