Գլխավոր էջ Uncategorized Երբ «թշնամիներից» մեկը վերադասդ է, մյուսը՝ քավորդ

Երբ «թշնամիներից» մեկը վերադասդ է, մյուսը՝ քավորդ

864
0

Առողջապահության ոլորտում մի քիչ խառն է։ Պարզվում է՝ համակարգի ներսում կան մարդիկ, ովքեր հաջողում են մի քանի կետով զարմացնել հանրությանը։ Անդրադառնանք ՀՀ առողջապահության նախարարության Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանին:

Օրերս հարցազրույցներից մեկում պատասխանելով լրագրողի այն հարցին, թե հնարավո՞ր է, որ  Արսեն Թորոսյանի ֆեյբուքյան էջը ջնջելը կապված է Սուրբ Գրիգոր լուսավորիչ բկ նախկին տնօրեն Արա Մինասյանի դատական հայցի հետ, քանի որ դատարանի որոշմամբ նախարար Թորոսյանը պետք է իր ֆեյսբուքյան էջով հերքում հրապարակեր, պատասխանեց՝ չի հետաքրքրվել։

Այնուամենայնիվ, զրույցի ընթացքում Բազարչյանը չհերքեց, որ մտերիմ է Թորոսյանի հետ, իսկ վերընշված Արա Մինասյանի եղբայրը՝ Արմեն Մինասյանն իր քավորն է։ Զարմանալի է, որ Բազարչյանին հաջողվում է բարիդրացիական հարաբարություններ պահպանել երկու «թշնամիների» հետ։ Հետաքրքիր է, որ մասնագիտական գործունեությունը չի ստորադասվում քավոր-սանիկ հարաբերություններին։ Ավելին, երբ մարդ չի կարողանում հստակ կողմնորոշվել, ով է իր համար առավել «կարևոր»՝ ընկեր-վերադասը, թե քավորը։

Այսքանով սահմնափակվելով, թերևս արժե գնահատել նրա ճշտախոսությունն ու արդեն իսկ հայտնի փաստեր չկեղծելը։

MedMedia.am խմբագրություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ