Գլխավոր էջ Նորություններ Մինչև 10 տարեկան աշակերտները դիմակ չեն կրի

Մինչև 10 տարեկան աշակերտները դիմակ չեն կրի

311
0

ԱՀ ԿԳՄ նախարարը տեղեկացրել է, որ հանրակրթական դպրոց հաճախող առաջին դասարանցիները՝  սեպտեմբերի 1-ին, 1-1,5 ժամով ուսուցիչների հետ հաճախելու են դպրոց.

«Մենք այն կարծիքին  ենք, որ սովորողները դիմակ  դասապրոցեսի ընթացքում չպետք է կրեն. ներկա  դրությամբ մինչև 10 տարեկան երեխաները հաստատ դիմակ չեն կրելու: Մնացածների  հարցերը  դեռ  քննարկվում են: Դասերը  լինելու  են  վեցօրյա՝  35 րոպեանոց: Ուսումնական հաստատություններում  արգելվելու է զանգվածային միջոցառումների  կազմակերպումը: Դպրոցի կողմից կազմակերպվող  արտաուսումնական խմբակների գործունեությունը դադարեցվելու է, եթե  իսկապես դրանք խանգարիչ  միջոցներ  են: Բոլոր այն դպրոցներին, որոնք ունեն  100-ից ավել աշակերտներ և կարողացել են կազմակերպել արտադպրոցական պարապմունքներ, մենք այսուհետ ևս թույլատրելու ենք:

Ժամանակավորապես դադարեցվելու է 100-ից ավել աշակերտներ ունեցող ուսումնական  հաստատությունների կողմից  կազմակերպվող խմբակների գործունեությունը: Ի դեպ, այդ դպրոցները    գործելու են ոչ միայն երկհերթ, այլև մեկ հերթով: Ուսումնական հաստատություններում ժողովների  և  հավաքների գործընթացը պետք է իրականցնենք հեռավար եղանակով կամ բացօթյա միջավայրում՝   պահպանելով հակահամաճարակային իրավիճակը»,- ասել է նախարարը:

Ղարախանյանը  նշել  է, որ Շուշիի տեխնոլոգիական և Արցախի պետական  համալսարաններում կենդանի ուսուցում է լինելու: Նա ասել է, որ համավարակի  գրանցված ցուցանիշների աճի դեպքում անցում է կատարվելու առցանցի:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ