Գլխավոր էջ Նորություններ Հայտնաբերվել է գերծանրաբեռնված ուղևորափոխադրումներ

Հայտնաբերվել է գերծանրաբեռնված ուղևորափոխադրումներ

1343
0

Այսօր՝ օգոստոսի 27-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ շրջիկ խմբերով և կանգառի կետերում շարունակել են ուժեղացված վերահսկողություն իրականացնել Երևանի տարբեր վարչական շրջաններում։ Հատկապես վերջին մի քանի օրերին՝ ուղևորահոսքի թվաքանակով պայմանավորված, վերահսկողության թիրախում է գտնվում Կենտրոն վարչական շրջան մուտք գործող և դուրս եկող հանրային տրանսպորտի անվտանգ գործունեության ապահովման գործընթացը:

Այսօրվա դիտարկման արդյունքում Տեսչական մարմնի մասնագետների կողմից տաքսի ավտոմեքենաներով փոխադրման համակարգում խախտումներ չեն հայտնաբերվել։ Կանոնավոր ուղևորափոխադրման համակարգում կրկին հայտնաբերվել են գերբեռնված ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ։

Տեսչական մարմնի մասնագետները մշտադիտարկումների և վերահսկողության հետ համատեղ իրականացրել են ամենօրյա կանխարգելիչ բացատրական և իրազեկման աշխատանքներ, տեղում արձանագրված թերությունների մասով տվել շտկման ցուցումներ։

Նշվում է, որ գերբեռնվածության խնդիրը կարգավորելու և կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության վարչության կողմից եռապատկվել է վերահսկողական աշխատանքների ծավալները, որի արդյունքում արդեն ձևավորված մեկ տասնյակից ավելի մասնագիտական կարգախմբերը ողջ օրվա ընթացքում վերահսկողություն են իրականացնում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ