Գլխավոր էջ Uncategorized «Յուրաքանչյուր 100 վարակվածից 2-ը մահանում է»․ Արսեն Թորոսյան

«Յուրաքանչյուր 100 վարակվածից 2-ը մահանում է»․ Արսեն Թորոսյան

406
0

Ազատությանը տրված հարցազրույցում նախարարը չբացառեց, որ կլինի երկրորդ ալիք՝ հատկապես դպրոցների վերաբացման  և տնտեսական ակտվության ֆոնին, ցուրտ եղանակն էլ կարող է տարածման պատճառ լինել։ Այս ամենը գիտակցելով են գնացել դպրոցների վերաբացմանը՝ ապահովելու համար աշակերտների կրթության իրավունքը, քանի որ նախորդ կիսամյակի փորձը ցույց տվեց, որ հեռավար ուսուցումը չի կարող փոխարինել առկա ուսուցմանը։ Պետք է սովորել կանոններով դասի գնալուն, քանի որ դրա այլընտրանքը դասի չգնալն է։ «Եթե չպահենք կանոնները և դասարանում լինի գեթ մեկ վարակված աշակերտ, ապա կվարկվեն բոլորը և նրանց ընտանիքի անդամները»։ Ընդգծեց յուրաքանչյուր 100 վարակվողներից մահանում են 2-ը։

Թվերը նվազում են, բայց մահվան դեպքերը ոչ։ Թորոսյանը այնքան էլ համամիտ չէ այս թեզի հետ, ասաց առավոտյան ցուցանիշներով վարակվածների համեմատ այն 1․9 % է, ինչը պահպանվել է վերջին մի քանի ամիսների ընթացքում։  Առանձին՝ գյումրեցի 30 տարեկան տղայի մահվան դեպքին էլ անդրադառնալիս, նշեց, որ երիտասարդը միակը չէ, որ ոչ մի քրոնիկական հիվանդություն չի արձանագրվել, սակայն գրանցվել է մահ։ Պատճառները դեռևս պարզված չեն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ