Գլխավոր էջ Գլխավոր ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը իրազեկում է

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը իրազեկում է

911
0

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը Facebook-ի իր էջում գրում է.

«ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի նիստի օրակարգում ընդունվել է «Դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ` էլեկտրոնային եղանակով) կարգը, դեղատոմսերի ձևերը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշումը (այսուհետ՝ Որոշում):

Որոշման ընդունման նպատակն է դեղատոմսային դեղերի դուրս գրման և դեղատնից դրանց բաց թողնելու կարգի աստիճանական ներդրման արդյունքում ապահովել ավելի մեղմ անցում դեպի նոր կարգավորիչ դաշտ, ինչպես նաև նվազեցնել նոր կարգավորումների արդյունքում բնակչության հնարավոր անհարմարությունները և բժիշկների ծանրաբեռնվածությունը:

Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի, անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող, ինչպես նաև համակարգային ազդեցությամբ հակավարակային (հակաբակտերիային, հակասնկային, հակամիկոբակտերիային, հակավիրուսային դեղերի, իմունային շիճուկների և իմունոգլոբուլինների, պատվաստանյութերի) և միզոպրոստոլ պարունակող դեղերի մասով, իսկ դեղատոմսով բաց թողնվող այլ դեղերի մասով` 2023 թվականի հունվարի 1-ից:
Մինչև սույն Որոշումն ուժի մեջ մտնելը, տպագրված բոլոր ձևաթղթերի վրա կարող են դեղեր դուրս գրվել մինչև 2020 թվականի հունվարի 1-ը՝ պահպանելով Որոշմամբ հաստատված կարգի պահանջները:

Տեսչական մարմինը կոչ է անում դեղերի մանրածախ վաճառքով զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին և բժիշկներին՝ պահպանել Որոշմամբ հաստատված պահանջներն ու դեղատոմսեր դուրս գրելու կարգը»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ