Գլխավոր էջ Գլխավոր Հղիության սովորույթային կրելախաղտ. «Կնոջ Առողջություն»

Հղիության սովորույթային կրելախաղտ. «Կնոջ Առողջություն»

21718
0

Հղիության սովորույթային կրելախաղտը այս օրերին շատ տարածված խնդիր է և հաճախ վերագրում ենք անլուծելի խնդիրի շարքին։ Կանանց շրջանում 1-2% դեպքերում կարող է զարգանալ հղիության սովորույթային կրելախաղտեր, իսկ հղիության 15-20% դեպքերը կարող են ավարտվել անբարենպաստ ելքով։ Հղիությունը կամ չի զարգանում կամ տեղի է ունենում վիժում։ Միանգամայն առողջ զույգը հղիության մինչև 20 շաբաթականը կարող է ունենալ հղիության 3 ընդհատումներ։ Մինչև 3 ընդհատումը բուժում չի պահանջվում, բայց ցանկալի է 2-րդ վիժումից հետո բուժառուին հետազոտել քանի որ յուրաքանչուր վիժումից հետո հաջորդ վիժման առաջացման տոկոսները ավելանում են։ Տեսանյութի ընթացքում կտեղեկանաք հղիության սովորույթային կրելախաղտերի առաջացման, հայտնաբերման և բուժման տարբերակների մասին։ Անհրաժեշտ է աջակցություն ցուցաբերել կնոջը, քանի որ սովորույթային կրելախաղտը ոչ միայն կնոջ խնդիրն է, ոչ միայն ամուսնու խնդիրն է, այլ խնդիրը ընտանեկան է և այն պետք է լուծել սիրով և ժպիտով։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ