Գլխավոր էջ Նորություններ «Աչքերի թրթռոցը խոսում է նյարդային խնդիր ունենալու մասին»․ ակնաբույժ

«Աչքերի թրթռոցը խոսում է նյարդային խնդիր ունենալու մասին»․ ակնաբույժ

3192
0

Կոպի թրթռոցի կամ, ինչպես ասում են, «աչքը խաղալու» հետ ժողովրդական բազմաթիվ հավատալիքներ կան։ Սակայն այն, բնականաբար, ունի գիտական բացատրություն։ Սովորաբար կոպը սկսում է թրթռալ և արագ անցնում է, սա լիովին անվնաս երևույթ է։ Սակայն երբ այն մեկ շաբաթից ավելի կոպը թրթռում է, ոչ մի կերպ չի անցնում, դա կարող է վկայել օրգանիզմում առկա խնդիրների մասին։

Հաճախ աչքերի կոպերը թրթռում են, որը մարկանց մեծամասնության մոտ անհանգստություն է առաջացնում։ Ինչ է իրենից ներկայացնում կոպերի թրթռոցը և ի՞նչ բարդույթյուննր կարող է առաջացնել  Medmedia.am-ը թեմայի շուրջ զրուցեց ակնաբույժ Գարո Համբարձումյանի հետ։ Բժշկի խոսքով կոպերի թրթռոցը լինում է տարբեր տարիքում և որպես այդպիսին բարդույթներ չի առաջացնում, սակայն դա ավելի հաճախ կապված է մարդու նյարդայն համակարգի հետ։

«Եթե անձի մոտ շլդիկություն չկա ուղղակի թրթռոց է ապա դա ավելի շատ նյարդայն խնդիր կարող է լինել, բայց հիմանականում աչքերի թրթռոցը լարվածության հետևանք է, եթե գիշերը քունը խանգարված է լինում դա նույնպես նպաստում է կոպերի թրթռոցին» ։

Ժողովրդի մեջ կա ձևավորված ասույթ՝ եթե թրթռում է աջ աչքը ապա դա լավ նշան է, եթե ձախ՝ վատ։ Ակնաբույժի խոսքով դա պարզապես սնահավտություն է, բժշկության մեջ դա ապացուցված չէ և իր պրակտիկայում նա ևս չի փորձել։

Հասմիկ Գասպարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ