Գլխավոր էջ Գլխավոր Ինչպե՞ս կկազմակերպվի դասապրոցեսը սեպտեմբերի 15-ից

Ինչպե՞ս կկազմակերպվի դասապրոցեսը սեպտեմբերի 15-ից

1618
0

Այս տարի ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 15-ից։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկայացնելով համավարակի այս պայմաններում դասապրոցեսի կազմակերպմանը, նշել է, որ առաջին դասարանցիները դպրոց կգան սեպտեմբերի 14-ին․

« Պայմանավորված համավարակով՝ առաջին դասարանցիները դպրոց կգան մեկ հոգու ուղեկցությամբ։ Յուրաքանչյուր դպրոցում համավարակի հսկողության պաասխանատու կլինի։ Ի պաշտոնե պատասխանատուն տնօրենն է։ Կարևոր է բուժքրոջ ներգրավումը։ Դպրոցները պետք է ապահովեն ախտահանման պարագաներ, ֆինանսական միջոցները կտրամադրվեն այս ամիսների ընթացքում  դպրոցներում գոյացած խնայողություններից»,-նշեց նա ու տեղեկացրեց, որ հաշվի կառնվի դասարանների խտությունը։

«Մինչև 20 հոգանոց դասարաններում համավարակի անվտանգության կանոնների պահպանմամբ կշարունակվի դասապրոցեսը, իսկ 20 աշակերտից ավելի դասարաններում կգործի երկու խումբ։ Շաբաթական երեք օր հերթականությամբ աշակերտները կհաճախեն դպրոց»։

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ դիմակների կրման առումով էլ նախարարությունը հետևում է ԱՀԿ ուղեցույցին։

« Նախատեսված է թեստավորում դպրոցի աշխատակազմի համար։ Իսկ ռիսկային խմբում գտնվող աշակերտների և ուսուցիչների համար կան նախատեսված  այլ ծրագրեր, առկա ուսուցումը պարտադիր չի լինի։ Առողջական խնդիրներով աշակերտները դասերը կարող են անցկացնել հեռավար ու բնականաբար բեռը չենք թողնի ուսուցիչների ուսերին։ Հեռավար ուսուցումը կենտրոնացված եղանակով կլինի։

«Ռիսկի խմբի ուսուցիչները կունենան ընտրության մի շարք հնարավորություններ։ Դպրոց կհաճախեն հատուկ պաշտպանիչ միջոցներով, որը պետությունը կտրամադրի նրանց, կամ էլ կարող են դասերը հեռավար կազմակերպել, նրանք կարող են ընտրել նաև աշխատանքի չներկայանալը, որի պարագայում փոխարինող ուսուցիչ կտրամադրվի»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ