Գլխավոր էջ Նորություններ Կարելի՞ է արդյոք պաշտպանվել թուլամտությունից

Կարելի՞ է արդյոք պաշտպանվել թուլամտությունից

1114
0

Թուլամտությունը (դեմենցիա) վտանգավոր վիճակ է, երբ վատանում է հիշողությունը , մտածողական, պահվածքի հետ կապված խնդիրներ են առաջանում: ԱՀԿ տվյալներով՝ աշխարհում այսօր հաշվարկվում է մոտ 50 մլն մարդ, ովքեր թուլամտություն ունեն, եւ ամեն տարի այդ հիվանդությունից մահվան մոտ 10 մլն նոր դեպք է գրանցվում:

Բուժման արդյունավետ միջոցներն այսօր հայտնի չեն: Սակայն կարելի՞ արդյոք կանխել դրա զարգացումը: Հարցին NEWS.am Medicine-ի հետ զրույցում պատասխանել է նյարդաբան եւ քնի խախտումների մասնագետ Սամսոն Խաչատրյանը:

Մասնագետի խոսքով՝ շատ հետազոտություններ են անցկացվել, որոնց նպատակն է պարզել, թե ինչ գործոններ են նվազեցնում թուլամտության զարգացման ռիսկը:

Կարեւոր գործոն է ծխելը: Հետազոտությունները ցույց են տվել, որ ծխելը ոչ միայն բացասական է ազդում սրտանոթային համակարգի վրա եւ մեծացնում է քաղցկեղի զարգացման ռիսկը, այլ նաեւ կարող է նպաստել թուլամտության զարգացմանը:

Սնունդը, ինչպես ցույց են տվել հետազոտությունները, եւս կարող է ազդել թուլամտության զարգացման ռիսկի վրա. ինչպես պարզվել է, մարդիկ, ովքեր միջերկրածովյան դիետա են պահպանում, հազվադեպ են բախվում այդ ռիսկի հետ, քան նրանք, ովքեր սնվում են «արեւմտյան» տեսակով եւ շատ միս ու ֆասթ ֆուդ են ուտում:

Որոշակի դեր է խաղում նաեւ մարդու ինտելեկտը. համարվում է, որ որքան շատ լեզուներ գիտի մարդը, այնքան ցածր է նրա մոտ թուլամտության առաջացման ռիսկը:

Ոչ պակաս կարեւոր դեր ունի քունը: Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ, ովքեր քրոնիկ քիչ են քնում, հետագայում ավելի հաճախ են բախվում թուլամտության զարգացման ռիսկին: Եվ, հակառակը, մշտական լավ քունը նվազեցնում է այդ հիվանդության զարգացման ռիսկը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ