Գլխավոր էջ Նորություններ Առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգը բավականին երկար է. նախարար

Առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգը բավականին երկար է. նախարար

998
0

Քանի որ Առողջության համապարփակ ապահովագրության (ապահովության) համակարգի ներդրման հայեցակարգը օբյեկտիվորեն բավականին երկար է, դրա որոշ հատվածներ պարբերաբար կտեղադրեմ իմ էջում:

I. ԱՄՓՈՓ ՆԿԱՐԱԳԻՐ

1. Առողջության համապարփակ ապահովագրության (այնուհետև՝ ԱՀԱ) ներդրման հայեցակարգը (այնուհետև` հայեցակարգ) մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշման N 1 հավելվածի 4.3-րդ կետով նախատեսված միջոցառման կատարման շրջանակներում:
2. ԱՀԱ ներդրման հիմնական նպատակը պետության սոցիալական պատասխանատվության և բնակչության սոցիալական համերաշխության սկզբունքների հիման վրա առողջապահության կայուն ֆինանսավորման համակարգի ստեղծումն է, որը պետք է ապահովի բնակչության բոլոր խմբերի համար բժշկական հիմնական ծառայությունների ֆինանսական հասանելիություն և պաշտպանվածություն:

3. ԱՀԱ-ն առողջապահության բնագավառում բնակչության առողջության պահպանման պետության կողմից երաշխավորված ինքնուրույն համակարգ է, որն ապահովում է հիվանդությունների կանխարգելման, բուժման և ընթացիկ վերահսկման ծախսերի փոխհատուցումը: ԱՀԱ համակարգը ապահովագրվածների համար երաշխավորում է բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հավասար հնարավորություններ։

4. ԱՀԱ-ն իրականացվելու է մեկ միասնական գնորդի/վճարողի սկզբունքով՝ պետության կողմից հիմնադրված կառույցի` ԱՀԱ հիմնադրամի միջոցով, որը պետք է ապահովի ապահովագրվածների առողջապահական ծախսերի համար անհրաժեշտ գումարների հաշվարկման և ծախսման արդյունավետությունը։
5. ԱՀԱ ներդրման հիմնական արդյունքը հիվանդացության և մահացության ցուցանիշների բարելավումն է, առողջական խնդիրների հետևանքով հաշմանդամության դեպքերի նվազումը, ինչը կնպաստի մարդկային կապիտալի կայուն զարգացմանը և տնտեսության աճին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ