Գլխավոր էջ Գլխավոր Թորոսյանի ֆեյսբուքյան էջի գլուխկոտրուկը

Թորոսյանի ֆեյսբուքյան էջի գլուխկոտրուկը

12076
0

Որո՞նք են նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջերի փակման հավանական վարկածները

1․ Հարաժարական

Նախ քննարկվեց այն, որ նախարարը պատրաստվում է հրաժարական տալ և էջը իրեն այլևս անհարժեշտ չէր, սակայն միայն հեռանալու համար, բոլորը չի որ հրաժարվում են իրենց էջերից, ընդ որում նաև անձնական։

2․ Ներողություն Արա Մինասյանից

Մյուս քննարկվող վարկածը այն է, որ Արսեն Թորոսյանը դատարանի վճռի համաձայն պետք է ուղիղ եթերով ներողություն խնդրի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրեն Արա Մինասյանից և էջի բացակայությունը թույլ չի տա, որ վճիռը կատարվի։ Վարկածին MedMedia.am-ի հետ զրույցում անդրադարձավ Արա Մինասյանի փաստաբան Վահագն Գրիգորյանը, ով նշեց, որ վճռի կատարման այլ եղանակներ էլ կան` «Հանդես գալ հերքմամբ եւ ներողություն խնդրել առնվազն 1000 տպաքանակ եւ ՀՀ-ի ողջ տարածքում սպառում ունեցող որեւէ տպագիր թերթի միջոցով՝ հրապարակելով նույն բովանդակությամբ տեքստը, ինչ նախատեսված է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի պաշտոնական էջի ուղիղ եթերի համար»: Քանի որ հերքման տեքստից բացի այլ միջոց էլ կա քիչ է հավանական, որ մի քանի հազար դոլար արժողությամբ էջը կփակվեր հենց այդ պատճառով։

3․ Սքրինշոթեր

Վերջերս հաճախ են համացանցում հայտնվում Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջից, հրապարակումների և մեկնաբանությունների լուսապատճեններ, որոնք առավել ընդգծում եմ նախարարի և հատկապես բժշկի բարոյական կերպարը։ Ինչը ևս կարող էր դառնալ էջի հեռացման պատճառ։ Սքրինշոթերը տարածող, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը MedMedia.am-ի հետ զրույցում ասաց, որ պատճառը չգիտի, բայց սքրին տարբերակները պահպանված են։

4․ Կորոնավիրուս

Կորոնավիրուսի նկատմամբ անլուրջ վերաբերմունքը և հակասական մտքերը տարածվում էին հիմանկանում Արսեն Թորոսյանի էջով։ Այսօր էլ լուր շրջանառվեց, որ Թորոսյան ԱԱԾ է հրավիրվել, Փաշինյանն էլ հանձնարարել է ստուգել, գումարների հաշվետվություններ ներկայացնել։ Ըստ երևույթի Ֆեյսբուքում էլ կան տեղեկություններ, որոնց կրկին «ջրի երես» դուրս գալը այնքան էլ ձեռնտու չէ։

Համենայն դեպես պատճառը ենթական չէ մեկնաբանման։ Նախարարի մամուլի խոսնակը ասում է չի մեկանբանում հավանական հրաժարականը, ֆեյսբուքյան էջի ջնջվելը, ԱԱԾ հրավիրվելը, ստուգումներ անցկացնելը, ՔՊ նիստը և այլն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ