Գլխավոր էջ Նորություններ «Պետք էր պարզապես ճիշտ հաշվարկ անել և առողջության ապահովագրման համար գումար տրամադրել»....

«Պետք էր պարզապես ճիշտ հաշվարկ անել և առողջության ապահովագրման համար գումար տրամադրել». Գևորգ Գրիգորյան

1439
0

Առողջության ապահովագրությունը շատ ճիշտ և օգտակար երևույթ է, սակայն այս նախագծի հետ կապված մի քանի տարակուսանքներ կան։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռողջապահության կազմակերպիչ, բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը՝ անդրադառնալով առողջապահության նախարարի առողջության համապարփակ ապահովագրության նախագծին, ըստ որի, ապահովագրմանը պետք է տրամադրվի եկամտահարկի 6 տոկոսը։

«Չկա որևէ ներկայացված հաշվարկ, թե առողջապահության նախարարությունը եզրահանգել է այն փաստին, որ մեկ անձի համար բավարար է 77 հազար դրամը։ Ի՞նչպես են հաշվել, սուրճի բաժակ ե՞ն նայել, թե՞ նախարարը երազում է տեսել ու որոշել, որ լավ թիվ է»,- դիտարկեց բժիշկը։

Նրա համար անհասկանալի է, թե ինչո՞ւ է եկամտահարկի 6 տոկոսն ընտրվել ապահովագրման համար։ «Այդքա՞ն են որոշել, որ մենք փոխանցենք՝ դեֆիցիտը ուղղելու համար։ Եթե պետությունը չունի ռեսուրս՝ ապահովագրելու համար, թող չապահովագրի, պետությունը ավելի քիչ գումար է տրամադրելու ապահովագրմանը, քան՝ հարկատուները»,- ասաց նա։

Գրիգորյանը նշեց նաև, որ նախագծի համակարգն անհասկանալի է, քանի որ ճիշտ չէ օրինապահ քաղաքացու՝ 6 տոկոս վճարման հետ զուգահեռ արտերկրում աշխատող և ավելի շատ վարձատրվողը չվճարի ոչ մի տոկոս։ Նա նշեց, որ չի կարելի մեկից շատ փող վերցնել, իսկ մյուսից՝ չվերցնել։

«Հարկերի համահարթեցում արեցին, վարչապետը հայտարարեց, որ հարկերը չեն աճելու, հիմա ինչի՞ է հարկ ավելանում։ Պարզապես թող եկամտահարկերը չպակասացնեին և պոպուլիստական հայտարարություններ չանեին։ Պետք էր պարզապես ճիշտ հաշվարկ անել և առողջության ապահովագրման համար գումար տրամադրել»,- ասաց նա։

Մանրամասն սկզբնաղբյուր կայքում՝ tert.am

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ