Գլխավոր էջ Խմբագրի ընտրանի Ինչպե՞ս է իրականացվում տարեցների դեղորայքի հանձնումը

Ինչպե՞ս է իրականացվում տարեցների դեղորայքի հանձնումը

350
0

Գաղտնիք չէ, որ կորոնավիրուսի թիրախային խմբում են տարեցները, որոնց պետք է հնարավորինս զերծ պահել բազմամարդ վայրերից, սակայն հարց է առաջանում,  թե ինչպե՞ս է այս ընթացքում Երևան քաղաքի պոլիկլինիկաներում իրականացվում տարեցների դեղորայքի հանձնումը, հաշվի առնելով հերթերի կուտակումներից զերծ մնալը։

Այս մասին Medmedia.am-ը հարցում ուղարկեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին։ Հարցմանն ի պատասխան մեզ հայտնեցին, որ  հաշվի առնելով COVID-19 վարակով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության ԱԱՊ բուժհաստատությունների տնօրեններին հանձնարարվել է ՀՀ ԱՆ-ի կողմից կենտրոնացված կարգով ստացվող դեղորայքը ԱԱՊ բուժհաստատությունների հաճախող առավել խոցելի խմբերի բնակչությանը հնարավորության սահմաններում հատկացնել 2-3 ամսվա կտրվածքով, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ հիվանդների կողմից այլ անձի տրված լիազորություն։

Medmedia.am-ը բազմաթիվ բողոքներ է ստանում, որ նշանակված դեղորայքներին տրվում են փոխարինող դեղահաբեր։ Տվյալ հարցին քաղաքապետարանից տվեցին հետևյալ պարզաբանումը․

«Դեղերի արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ տրամադրվող դեղերը Երևանի քաղաքապետարանի ենթակայության ԱԱՊ բուժհաստատությունների կողմից ձեռք են բերվում՝ առաջնորդվելով գործող գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Շահառուին տրամադրվում է առողջապահության նախարարի կողմից հաստատված հիմնական դեղերի ցանկում ընդգրկված դեղորայքի այն  համարժեքը, որը  ձեռք է բերվել ՀՀ «Գնումների մասին» օրենքով կազմակերպված մրցույթի արդյունքում» ։

Հասմիկ Գասպարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ