Գլխավոր էջ Նորություններ Պետբյուժեից 765 մլն դրամ կհատկացվի ծնելիության խթանմանը

Պետբյուժեից 765 մլն դրամ կհատկացվի ծնելիության խթանմանը

1170
0

Արցախում 2020 թվականին շարունակվելու է ծննդյան միանվագ նպաստի տրամադրումը։

Դա պայմանավորված է լինելու ընտանիքում ծնված երեխայի հաջորդականությամբ՝ 2010 թվականի հուվարի 1-ից գործող չափերը պահպանելով։

Այս մասին ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը:

Նրա խոսքվ՝ ըստ նախագծի 2020 թվականին նախատեսվում է 765 միլիոն դրամի չափով ծախս՝ 2600 երեխայի հաաշվով։

Նախարարը նաև շնել է, որ 2019 թվականի հունվարի 1-ից ժամկետային ավանդները փոխարինվել են չափահասության նպաստով, որը տրամադրվելու է ընտանիքում ծնված երրորդ, չորրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխաներին՝ 18 տարին լրանալուց հետո՝ համապատասխանաբար 500 000 և 700 000 դրամ:

Ժամկետային ավանդների չձևակերպմամբ պայմանավորված՝ 2020 թվականի ծրագրի ընդհանուր ծախսերը, 2019 թվականի համեմատ, նվազել են 626 միլիոն 400 հազար դրամով։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ