Գլխավոր էջ Նորություններ Ո՞ր կլիման է նպաստում կորոնավիրուսի տարածմանը

Ո՞ր կլիման է նպաստում կորոնավիրուսի տարածմանը

559
0

Կորոնավիրուսի տարածմանը կարող է նպաստել խոնավ կլիման։ Այս մասին հաղորդվում է Միսուրիի համալսարանի (ԱՄՆ) մասնագետների հետազոտության մեջ, որը հրապարակվել է Physics of Fluids ամսագրում։

Նշված մասնագետների անցկացրած թեստերը ցույց են տվել, որ վիրուսային մասնիկների տարածման արագությունը ավելի մեծ է խոնավ օդի պայմաններում։ Խոնավ կլիմայի դեպքում արտաշնչվող աերոզոլներում վիրուսի ակտիվության ժամանակը 23 անգամ մեծանում է չոր օդի համեմատությամբ։

Գիտնականների խոսքով՝ խոնավությունն ազդում է մարդու արտաշնչած աերոզոլային կաթիլների վրա, քանի որ օդը արագացնում է բնական չորացման պրոցեսը։ Դրանից բացի, օդի մեծ խոնավության պայմաններում 50 միկրոն չափով մանր կաթիլները թռչում են մինչեւ 5 մետր հեռավորությամբ՝ այն դեպքում, երբ օդի 50 տոկոս չափավոր խոնավության դեպքում այս հեռավորությունը 3,5 մետրը չի գերազանցում։

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ եթե շենքում կամ փողոցում օդը չափազանց չոր է, ապա շնչելիս մթնոլորտ արտանետվող կաթիլները գոլորշիանում են 1,7 վայրկյանում։ Դրանից բացի, հազալիս արտանետվող միջինը գրեթե 70 տոկոս վիրուսային մասնիկները նստում են գետնին, մինչդեռ մնացյալը մնում են տարբեր օբյեկտների վրա։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ