Գլխավոր էջ Նորություններ Մոտ 6 միլիարդ ՀՀ դրամ է ծախսվել Առողջապահության նախարարության կողմից՝ COVID-19-ի հաղթահարման...

Մոտ 6 միլիարդ ՀՀ դրամ է ծախսվել Առողջապահության նախարարության կողմից՝ COVID-19-ի հաղթահարման շրջանակներում

677
0

Հայաստանում կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում ՀՀ Առողջապահության նախարարությունը ծախսել է 5 միլիարդ 808 միլիոն 527 հազար ՀՀ դրամ։ Այս մասին ի պատասխան Analitik.am-ի հարցմանը հայտնել են ՀՀ Առողջապահության նախարարությունից։ Մարտից հունիս ամիս տրված պարգևատրումները կազմել են 651 միլիոն 968 հազար ՀՀ դրամ՝ որից 244 743 465 ՀՀ դրամը տրվել է ապրիլ ամսին, 206 341 953 ՀՀ դրամ՝ մայիսին, 200 882 945 ՀՀ դրամ՝ հունիսին։

Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսերը 4 ամսվա ընթացքում կազմել են 1 միլիարդ 443 միլիոն 504 հազար ՀՀ դրամ, որից 21 485 030 ՀՀ դրամ՝ մարտ ամսին, 231 142 506 ՀՀ դրամ՝ ապրիլին, 457 223 941 ՀՀ դրամ՝ մայիսին, 733 654 213 ՀՀ դրամ՝ հունիսին։

Ժամանակավոր մեկուսարանների պահպանման վրա ՀՀ Առողջապահության նախարարությունը ծախսել է 389 միլիոն 675 հազար ՀՀ դրամ, որից 66 951 043 ՀՀ դրամ՝ մարտ ամսին, 115 265 482 ՀՀ դրամ՝ ապրիլին, 121 310 202 ՀՀ դրամ՝ մայիսին, 86 149 048 ՀՀ դրամ՝ հունիսին։

Պաշտպանիչ միջոցների հագեցվածության վրա ծախսվել է 669 միլիոն 323 հազար ՀՀ դրամ, որից 8 135 000 ՀՀ դրամը մարտ ամսին, 49 234 800 ՀՀ դրամ՝ ապրիլին, 239 108 400 ՀՀ դրամ՝ մայիսին, 372 845 300 ՀՀ դրամ՝ հունիսին։

Մոտ 828 միլիոն ՀՀ դրամ ծախսվել է դեղորայքի և ԲՆԱ հագեցվածության վրա, որից 61 742 007 ՀՀ դրամը՝ մարտին, 214 591 815 ՀՀ դրամ՝ ապրիլին, 241 389 765 ՀՀ դրամ՝ մայիսին, 310 351 260 ՀՀ դրամ՝ հունիսին։

Բժշկական սարքավորումների հագեցվածության վրա ծախսվել է մոտ 1 միլիարդ 66 միլիոն ՀՀ դրամ, որից 17 259 400 ՀՀ դրամ՝ մարտին, 43 562 144 ՀՀ դրամ՝ ապրիլին, 413 170 134 ՀՀ դրամ՝ մայիսին, 592 527 207 ՀՀ դրամ՝ հունիսին։

Մոտ 618 միլիոն ՀՀ դրամ ծախսվել է բժշկական կենտրոնների վերանորոգման վրա, որից 84 014 479 ՀՀ դրամ մարտին, 179 220 741 ՀՀ դրամ՝ ապրիլին, 192 494 015 ՀՀ դրամ՝ մայիսին, 163 122 202 ՀՀ դրամ՝ հունիսին։

Այլ պետական մարմինների կարիքների համար կատաված գնումների վրա ՀՀ Առողջապահության նախարարությունը ծախսել է 140 միլիոն 610 հազար ՀՀ դրամ, որից 25 898 222 ՀՀ դրամ՝ մարտին, 31 209 632 ՀՀ դրամ՝ ապրիլին, 38 332 001 ՀՀ դրամ՝ մայիսին, 45 170 452 ՀՀ դրամ՝ հունիսին։

Ընդհանուր առմամբ, մարտ ամսին ՀՀ Առողջապահության նախարարության ծախսերը կորոնավիրուսի հաղթահարման հետ կապված կազմել են 285 485 181 ՀՀ դրամ, ապրիլին՝ 1 108 970 585 ՀՀ դրամ, մայիսին՝ 1 909 370 420 ՀՀ դրամ, հունիսին՝ 2 504 701 627 ՀՀ դրամ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ