Գլխավոր էջ Հարցազրույցներ Ֆարինգիտ. հայտնի խնդրի, անհայտ կողմերը

Ֆարինգիտ. հայտնի խնդրի, անհայտ կողմերը

26640
0

Տանջող և տհաճ հազ, որ հանգիստ չի տալիս, իսկ գուցե ֆարինգիտ է: Գուցե… «ֆարինգիտ» տերմինը նշանակում է ըմպանի բորբոքում: Սակայն, քանի որ ըմպանը խոռոչավոր օրգան է, սովորաբար ենթադրվում է ըմպանի լորձաթաղանթի բորբոքում: Խնդրի լուսավոր ու մութ կողմերը MedMedia.am-ի առաջարկով «Արթմեդ» բժշկական կենտոնի փոխտնօրեն, Առողջապահության ազգային ինստիտուտի Գլխի և պարանոցի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Օտորինոլարինգոլոգ (ԼՕՌ) Արայիկ Ղարիբյանի դիտակետում:

«ֆարինգիտն առաջանում է ըմպանի լորձաթաղանթի բորբոքման մի շարք պատճառներով»,-նշեց բժիշկն ու առանձնացրեց դրանցից գլխավորները. «Պատճաներից կարող են լինել վերին շնչուղիների սուր վարակիչ հիվանդությունները: Հիմանականում վարակի հարուցիչները հանդիսանում են վիրուսները, մանրէները, պարզ և պաթոգեն սնկերը, ֆիզիկական ու քիմիական նյութերի ազդեցությունը, շատ տաք կամ շատ սառը, գրգռող նյութերը, կծուն, թթուն և այլն»:

Սովորաբար, ԼՕՌ մասնագետի խոսքով, ըմպանի լորձաթաղանթի բորբոքումը վտանգավոր չէ հիվանդի կյանքի համար, սակայն այն ազդում է կյանքի որակի վրա: «Հարկ է նշել, որ անտեսելով հիվանդության ախտանիշները կարող են զարգանալ առավել մտահոգիչ խնդիրներ: Մյուս կողմից էլ ընդգծեմ, որ խնդիրն առավել սրվում է, երբ առկա են Սինուսիտ ու լարինգիտ»,-ընդգծեց Արայիկ Ղարիբյանը:

Վերջինիս խոսքով, պաթոլոգիական գործընթացի ընթացքից ելնելով, ֆարինգիտները բաժանվում է սուր, ենթասուր և քրոնիկ խմբերի: «Կախված նրանից, թե որ հարուցիչն է ֆարինգիտի պատճառը, առանձնացվում են հետևյալ ձևերը` վարակիչ, ալերգիկ, ռեակտիվ և հետվնասվածքային»,-ասաց բժիշկն ու հավելեց. «Հիվանդությունը լինում է կատառալ, առանց տրոֆիկ խանգարումների, գրանուլյոզ և սուբատրոֆիկ»:

Անրադառանալով հիվանդության դրսևորվմանը, զրուցակիցս նշեց, որ անկախ պաթոգենից հիմնականում ախտանիշները շատ նման են: «Հիվանդությունը սկսվում է առանձնահատուկ սրությամբ, մինչև ցավի հայտնվելը կարող են նախորդել չորության, քերոցի ու այրոցի զգացում: Ցավը կարող է ունենալ ինչպես մշտական բնույթ, այնպես էլ զարգանա կուլ տալու ընթացքում»,-ընդգծեց օտորինոլարինգոլոգը: Խոսելով խնդրի փոխանցելությունից, բժիշկը շեշտեց, որ վարակիչ բնույթի սուր ֆարինգիտով տառապող անձը, հատկապես վիրուսը, կարող է վտանգ լինել շրջապատի համար: «Հիվանդության առաջին օրերին վարակի վտանգը շատ բարձր է: 3-4 օր հետո հիվանդները դառնում են անվնաս, նույնիսկ եթե նրանք արտահայտում են մնացորդային երևույթներ»,-ընդգծեց Արայիկ Ղարիբյանն ու հավելեց, որ ցանկացած դրսևորման ժամանակ բժշկին դիմելը չպետք է անտեսվի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ