Գլխավոր էջ Նորություններ Հայաստանը մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերի թվով աշխարհում...

Հայաստանը մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերի թվով աշխարհում 21-րդ տեղում է

486
0

Հայաստանը մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թվով (284) աշխարհում 21-րդ տեղում է։ Մահվան դեպքերի բացարձակ թվով Հայաստանը հիմա զբաղեցնում է աշխարհում 49-րդ տեղը (վերջին մեկ օրում 842,6)։

Ըստ https://www.worldometers.info/coronavirus/-ի տվյալների՝ Հայաստանում համավարակի սկզբից գրանցվել է կորոնավիրուսով վարակման 42 477 դեպք։ Երկիրն այս ցուցանիշով այսօր աշխարհում 54-րդ տեղում է։ Առաջին տեղը զբաղեցնում է ԱՄՆ-ն (5 746 534), երկրորդ՝ Բրազիլիան (3 505 097), իսկ երրորդ՝ Հնդկաստանը (2 910 032)։

Մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող վարակման դեպքերի թվով աշխարհում առաջին տեղում է Կատարը (41 393), երկրորդ՝ Ֆրանսիական Գվիանան (29 174), երրորդ՝ Բահրեյնը (28 265)։ Հայաստանն այս ցուցանիշով աշխարհում 13-րդ տեղում է։

Մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող մահվան դեպքերի թվով աշխարհում առաջատարը Սան Մարինոն է (1237)։ Երկրորդ տեղում հիմա Բելգիան է (860), երրորդ՝ Պերուն (818)։

Հիշեցնենք, որ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 22 885 368-ի։ Մահացել է 797 485 պացիենտ, ապաքինվել 15 534 674-ը։ Հիմա բուժում է ստանում 6 553 209 մարդ, նրանցից 61 845-ի (1 տոկոս) վիճակը գնահատվում է ծանր կամ ծայրահեղ ծանր։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ