Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Իսպանիայում և Իտալիայում այս օրերին կորոնավիրուսով վարակման ամենաբարձր մեկօրյա ցուցանիշներն են գրանցվել՝...

Իսպանիայում և Իտալիայում այս օրերին կորոնավիրուսով վարակման ամենաբարձր մեկօրյա ցուցանիշներն են գրանցվել՝ մեկուսացման ռեժիմի չեղարկումից հետո

433
0

Իսպանիայում կորոնավիրուսով վարակման 3715 նոր դեպք է արձանագրվել վերջին մեկ օրում: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով պիրենեյան երկրի առողջապահության նախարարին:

Նշվում է, որ վերջին մեկօրյա տվյալն ամենաբարձրն է Իսպանիայում երկրում հունիսի վերջից մեկուսացման ռեժիմի չեղարկումից հետո: Եվրոպական երկրում, որը կորոնավիրուսից ամենից շատ տուժած առաջին երկրներից էր, ընդհանուր առմամբ, վարակվել է 387 385 մարդ, որից 28 797-ը մահացել է:

Նման պատկեր է նկատվել նաև վիրուսից մեծապես տուժած մեկ այլ եվրոպական երկրում՝ Իտալիայում, որտեղ վերջին մեկ օրում վարակման 642 դեպք է արձանագրվել: Դա նույնպես մեկօրյա առավելագույն ցուցանիշն է երկրի համար մայիսի 23-ից ի վեր:

Ընդհանուր առմամբ, համաճարակի ողջ ընթացքում ապենինյան երկրում կորոնավիրուսով վարակման 255 278 դեպք է գրանցվել, որոնցից 35 412-ը՝ մահվան ելքով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ