Գլխավոր էջ Հարցազրույցներ Ինչպե՞ս արձակուրդը պատուհաս չդարձնել. սեքսոպաթոլոգի խորհուրդները

Ինչպե՞ս արձակուրդը պատուհաս չդարձնել. սեքսոպաթոլոգի խորհուրդները

12995
0

Մասնագետները բարձրաձայնում են հաճախ հանդիպող սեռավարակների մասին, որոնք այսպես կոչված արձակուրդների մասին հիշենող դառը ապտակ են:

Թե ինչպես հանգիստը հաճույքով հիշել MedMedia.am-ը քննարկել է Հայ-Ամերիկյան Առողջության կենտրոնի սեքսոպաթոլոգ, բ.,գ.,թ.,դոցենտ Սևադա Հակոբյանի հետ: «Հանգստի մեկնելու ժամանակ միանշանակ անհրաժեշտ է պահպանել անվտանգ սեռական կյանքի վարքագծային կանոները, հատկապես եթե կա պատահական սեռական կապերի հավանականություն»,-նշեց մասնագետն ու հավելեց, որ պահպանակների կիրառումը անվտանգ սեռական կյանքի կարևոր բաղադիրչն է, սակայն, եթե այն մնա արևի ճառագայթների ազդեցության տակ, ապա հնարավոր է վնասվի դրա նյութի ամբողջականությունը և բարձրանա պատռվելու հավանականությունը, ինչպես նաև թափանցելիության բարձրացման հետևանքով դառնա ոչ պիտանի սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից պաշտպանելու առումով: «Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել ջրային միջավայրում տեղի ունեցող ինտիմ մերձեցումներին, քանի որ այս պարագայում մեծ է վտանգը պահպանակի ուղղակի մեխանիկորեն դուրս գալու, ինչը կարող է բարձրացնել սեռավարակներով վարակվելու ռիսկը»,-նախազգուշացրեց Սևադա Հակոբյանը:

Սեքսոպաթոլոգ ուշադրություն հրավիրեց լողավազաններից օգտվելու կանոններին նշելով, որ լողավազաններում ջրի հիմնականում հոսքի բացակայության պայմաններում հնարավոր է որոշ միկրոբների և վիրուսների բազմացում (դրան նպաստում է նաև շոգ եղանակը) ինչպես ջրի մեջ, այնպես էլ լողավազանի պատերին, ինչը նունպես կարող է բարձրացնել հիվանդանալու ռիսկը: «Ուստի պետք է խուսափել օգտվել այն լողավազաններից, որոնք չեն ախտահանվում և հաճախակի չեն փոխում ավազանի ջուրը»,-ասաց մասնագետը:

Ամփոփելով խոսքը Սևադա Հակոբյանը մտահոգություն հայտնեց, որ հանգստի ժամանակ որոշակի բարձրանում է մրսածությունների, ալկոհոլային և սննդային թունավորումների ռիսկը, այդ ամենը իջեցնում է օրգանիզմի ընդհանուր դիմադրողականությունը և կարող է նպաստել խրոնիկական սեռական հիվանդությունների սրացմանը:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ