Գլխավոր էջ Հարցազրույցներ Գինի խմե՞լ, թե՞ ոչ. մանրամասնում է գաստրոէնտերոլոգը

Գինի խմե՞լ, թե՞ ոչ. մանրամասնում է գաստրոէնտերոլոգը

11506
0

Գինին համարվում է աշխարհի ամենահայտնի խմիչքներից մեկը։ Մարդիկ գինեգործությամբ դեռևս վաղ ժամանակներից են զբաղվում։ Գինու մասին խոսում են Աստվածաշնչում, հունական և հռոմեական առասպելաբանության մեջ, որտեղ նաև ներկայացնում են գինու Աստվածներին (օրինակ՝ Դիոնիս)։ Պետք է նշել, որ գրեթե ամեն ազգ ունի գինու մասին իր լեգենդները։ Այս ալկոհոլային խմիչքն ուսումնասիրող անգամ գիտություն կա՝ գինեգործություն։
Մասանգետները փաստում են, որ գինեն նաև օգտակար հատկություններ ունի, որոնց մասին MedMedia.am-ը զրուցել է բժիշկ-գաստրոէնտերոլոգ Գրետա Պողոսյանի հետ: «Նախ նշեմ, որ գինու Էներգետիկ արժեք 534 ԿԿԱԼ է, սպիտակուցները՝ 0.11 գ, ճարպերը՝ 0 գր, ջուրը՝ 127.7գ, ալկոհոլը՝ 15,9 գ, պարունակում է նաև ածխաջրեր»,-ասաց բժշկուհին և ընդգծեց, որ կենսաբանական ակտիվ նյութերի պարունակությունը կախված է խաղողի տեսակից և, մասնավորապես արտադրության տեխնոլոգիայից: Գրետա Պողոսյանը նաև տեղեկացրեց, որ գինին պարունակում է խնձորաթթուներ, կիտրոնաթթուներ, գինեթթուներ, պեկտինյան նյութեր, հանքային և ազոտային միացություններ:

«Տանինները (խաղողը, թեյը և մի շարք այլ բույսեր պարունակում են տանիններ), որոնք պարունակվում են հատկապես կարմիր գինու մեջ, այլ ոչ թե սպիտակ գինու, դրական ազդեցություն են թողնում մարդու առողջության վրա»,-ասաց գաստրոէնտերոլոգն ու շարունակեց. «Գինու մեջ առկա պոլիֆենոլները կարող են կանխել բջիջների օքսիդացումը, որոնք հանգեցնում են մաշկի ծերացմանը: Բացի այդ, ռեսվերատրոլի հակաօքսիդիչ հատկությունները լավ են ազդում օքսիդացնող սթրեսի վրա, ինչի արդյունքում մաշկի բջիջները հաճախակի թարմացվում են»: Որոշ հետազոտություններ, մասնագետի խոսքով, պնդում են, որ այդ հակաօքսիդիչը այնքան ուժեղ է, որ ներկայումս այն հետազոտում են քաղցկեղի և մաշկի մի շարք այլ վտանգավոր հիվանդությունների կանխարգելման համար: «Եվ հենց պոլիֆենոլային միացություններն են համարժեք այն պրեբիոտիկներին,որոնք անհրաժեշտ են մեր աղիների նորմալ կենսագործունեության համար:Նշված միացությունները գտնվում են խաղողի կորիզի կազմի մեջ,այդ իսկ պատճառով պետք է նշել, որ գինու օգտակար ազդեցությունը կապ չունի գինու ալկոհոլային ցուցանիշի հետ»,-նշեց զրուցակից ու ընդգծեց, որ անկախ բազմաթիվ օգտակար հատկություւներից, գինու չարաշահումը բերում է լյարդի, ինչպես նաև այլ օրգան-համակարգերի ախտահարմարման, ինչպես ցանկացած այլ ալկոհոլային հիմքով խմիչք:

Ի գիտություն նշենք կարմիր գինու մեկ բաժակի պարունակությունը (150 գ)՝

  1. Մակրոտարրեր
  2. Կալիում 190 մգ
  3. Նատրիում 6 մգ
  4. Կալցիում 12 մգ
  5. Մագնեզիում 18 մգ
  6. Միկրոտարրեր
  7. Երկաթ 0,69 մ
  8. Սելեն 0,3 մկգ
  9. Պղինձ 0,017 մգ
  10. Ցինկ 0,21 մգ

Medmedia.amը Ձեզ է ներկայացնում հինգ հետաքրքիր փաստ գինու մասին՝

  1. Հին ժամանակներում գինին սկզբում տանտերն էր ըմպում, որպեսզի հյուրերը համոզվեն, որ խմիչքը թունավոր չէ։ Եվ այստեղից էլ առաջացել է «Խմել առողջության համար» արտահայտությունը։
  2. Հին Հռոմում կանանց արգելում էին գինի օգտագործել։ Եթե կինն այդ օրենքը խախտում էր, ամուսինը նրան սպանելու իրավունք ուներ
  3. Թանկ, ավելի ծանր սննդի հետ թունդ գինի են օգտագործում, թեթև սննդի հետ թեթև գինի են օգտագործում։ Բացի այդ, կարմիր գինին կարմիր մսի հետ են մատուցում, սպիտակ գինին՝ սպիտակ մսի հետ, իսկ քաղցր գինին՝ աղանդերի հետ։
  4. Պետք է գինու գավաթի ոտքը բռնել, այլ ոչ թե հենց գավաթը, քանի որ այն կտաքացնի Ձեր ձեռքի ափը։
  5. Խոհանոցը գինին պահելու համար վատագույն վայրն է։ Որպես կանոն, խոհանոցում բավականին շոգ է։ Սառնարանը ևս գինին պահելու համար լավ վայր չէ. այն չափազանց սառն է։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ