Գլխավոր էջ Գլխավոր Մաշկաբանության ինստիտուտը չի մասնավորեցվի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Մաշկաբանության ինստիտուտը չի մասնավորեցվի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

1028
0

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի  հեղինակած «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» նախագծում փոփոխություններ կատարելու հարցը, որով առաջարկվում է «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն» ՓԲԸ-ն հանել մասնավորեցվող ընկերությունների ցանկից։ Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարությունը դեմ է այս փոփոխությանը։

Նախագիծն ընդունվեց 110 կողմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունը դեմ էր բժշկական կենտրոնը մասնավորեցման ցանկից հանելու նախագծին: Աողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ կառավարությունում փաթեթ է պատրաստվում մասնավորեցման մրցույթի պայմանները հստակեցնելու համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ