Գլխավոր էջ Նորություններ Տավուշի մարզում պապը ծեծել է 6-ամյա և 4-ամյա թոռներին. բժիշկները պայքարում են...

Տավուշի մարզում պապը ծեծել է 6-ամյա և 4-ամյա թոռներին. բժիշկները պայքարում են երեխաներից մեկի կյանքի համար

657
0

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ` օգոստոսի 18-ին, Տավուշի մարզում ժամը 16։20-ի սահմաններում «Իջեւան» բկ-ից ոստիկանության Իջեւանի բաժին ահազանգ է ստացվել, որ «ցավ՝ որովայնի շրջանում, սուր գաստրոէնտեռոկոլիդ լեյկոզ՝ չճշտված հարցականով» վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 6-ամյա Սերգեյ Հ-ն է։

Ոստիկանները պարզել են, որ Սերգեյ Հ-ի պապիկը՝ նույն գյուղի բնակիչ, 58-ամյա Սամվել Հ-ն, փայտով ծեծի է ենթարկել Սերգեյ Հ-ին եւ 4-ամյա Նաիրի Ղ-ին, ինչի հետեւանքով որոշ ժամանակ անց Նաիրի Ղ-ն նույնպես տեղափոխվել է հիվանդամոց։

Կայքի տեղեկություններով՝ երեխաներից մեկին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են «Արաբկիր» բկ։

Փաստի առթիվ ոստիկանության Իջեւանի բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ եւ Սամվել Հ-ն ձերբակալվել է։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ