Գլխավոր էջ Uncategorized Ի՞նչ վտանգներ կարող է ունենալ դիմակ կրելը դպրոցականների համար․ պատմում են թոքաբանները

Ի՞նչ վտանգներ կարող է ունենալ դիմակ կրելը դպրոցականների համար․ պատմում են թոքաբանները

4163
0

Օրերս ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 15-ից հանրակրթական դպրոցները վերաբացվելու են։ Իհարկե, պարզ է, որ համավարակով պայմանավորված՝ պահպանվելու են անվտանգության նորմերը։ Թե ինչ հետևանք կարող է ունենալ մի քանի ժամ անընդհատ բժշկական դիմակ կրելը MedMedia.am-ը փորձեց պարզել թոքաբան Նազիկ Հայրապետյանից։

«Եթե այնպիսի իրավիճակ է, որ անհրաժեշտ է դիմակ կրել, ուրեմն պետք է կրեն։ Մայրիկներին խորհուրդ կտամ երեխաների իմուն համակարգն ամրացնող վիտամիններ տալ։ Բացի այդ, եթե երեխաները դպրոց են գնալու, ապա ջերմաչափվելու են դպրոցի մուտքի մոտ»,-նշեց Հայրապետյանը։

Բժշկի խոսքով՝ շատ կարևոր է նաև ծնողների պատասխանատվությունը, որպեսզի վատառողջ կամ թուլություն զգացող երեխաներին չուղարկեն դպրոց։

Թոքաբան Արամ Յակուբյան նշեց, որ բժշկական դիմակներն ինչպես օգտակար են, այնպես էլ՝ վնասակար․«Վնասն այն է, որ մենք արտաշնչում ենք ածխաթթու գազ, որը նորից ներշնչում ենք։ Ըստ այդմ, մենք դիմակով շնչում ենք ոչ թե 20,9 տոկոս թթվածին, այլ՝ 20  տոկոսից ցածր։ Սա կառաջացնի հիպքսիա՝ թթվածնային քաղց»։

Նա նշեց, որ ավելանալու է ինքնավարակման վտանգը․«Ըստ էության, երբ մեզ պաշտպանում ենք կորոնավիրուսից՝ կարող ենք ձեռք բերել այլ հիվանդություններ»։

Անդրադառնալով, դասասենյակներում դիմակ կրելու վնասներին, բժիշկը նշեց, որ կարող է առաջանալ մտավոր գործունեության թուլացում, երեխաները կդառնան քնկոտ, քանի որ թթվածին չեն շնչում։

«Հետաքրքի՞ր է, իսկ երեխաներին, ով է ապահովելու դիմակներով՝ Առողջապահության նախարարությունը, պարետատունը, վարչապետը, թե որևէ բարեգործ։ Խոսքը, բանկանաբար, պաշտպանող դիմակների մասին է, ոչ թե այն դիմակների, որոնք մեծապես կրում ենք և որոնք չեն պաշտպանում։ Խիստ կարևոր է, որ դիմակների կրումը ձևական չլինի»,-խոսքն ամփոփելով նշեց բժիշկը։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ