Գլխավոր էջ Գլխավոր ԱԺ-ն ընդունեց «Դեղերի մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծը

ԱԺ-ն ընդունեց «Դեղերի մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծը

617
0

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:

Դեկտեմբերի 4-ի Ազգային ժողովի նիստում այն ընդունվեց 110 կողմ և 1 ձեռնպահ ձայներով:

Ազգային ժողովի նիստում այն ներկայացրել էր Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը:

Օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է կարգավորել դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման, պետական նպատակային ծրագրերի շրջանակներում բնակչության համար ձեռք բերված դեղատոմսով բացթողնվող դեղերի մասին զանգվածային լրատվամիջոցներում հանրային իրազեկում իրականացնելու դեղերի պատշաճ բաշխման գործունեության հավաստագիր ստանալու ժամկետի երկարաձգման հարցերը:

«Նախատեսվող առաջին փոփոխությունը վերաբերում է մեծածախ առևտրով զբաղվող տնտեսավարողների համար լիցենզավորման պարտավորության ժամկետին, երկրորդը վերաբերում է պատշաճ բաշխման գործունեության հավաստագիր ստանալու ժամկետի փոփոխությանը, նախատեսվում է այն ևս մեկ տարով հետաձգել, որպեսզի լիցենզավորման գործընթացն անցնելուց հետո տնտեսավարողները ևս մեկ տարի ժամանակ ունենան պատրաստվելու սույն պատշաճ բաշխման հավաստագրով նախատեսված փոփոխություններն իրականացնել ու անցնցում անցում կկատարեն»,- նշել էր Ավանեսյանը:

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ նոյեմբերի 19-ի խորհրդարանի նիստում ընդունվել է 61 կողմ, 14 դեմ և 10 ձեռնպահ ձայներով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ