Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում ԱՀԿ-ն բոլոր պետություններին կոչ է արել միանալ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի գործընկերային ծրագրին

ԱՀԿ-ն բոլոր պետություններին կոչ է արել միանալ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի գործընկերային ծրագրին

787
0

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) բոլոր պետություններին կոչ է արել միանալ COVAX միջազգային մեխանիզմին, որի նպատակն է բոլոր երկրների ապահովումը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով, երբ այն հայտնվի: Այս մասին հայտնում է Tacc-ը:

Երեքշաբթի Ժնևում կայացած ճեպազրույցում ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը հայտնել է, որ նամակ է ուղարկել բոլոր երկրներին, որը պարունակում է այսպիսի խնդրանք:

«COVAX գլոբալ մեխանիզմը բացառիկ կարևոր է (պատվաստանյութերով) համատեղ ապահովման և ռիսկերի հակազդման համար: Ահա թե ինչու այսօր ես նամակ եմ հղել բոլոր երկրներին՝ COVAX մեխանիզմին միանալու խնդրանքով»,- ասել է նա:

Գլխավոր տնօրենը շարադրել է համատեղ գործողությունների ենթադրյալ ռազմավարությունը կորոնավիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութի ստեղծումից հետո: «Առաջին փուլում դոզաները կտրամադրվեն համամասնորեն և միաժամանակ բոլոր մասնակից երկրներին՝ համընդհանուր ռիսկը նվազեցնելու համար»,- ասել է նա: Երկրորդ փուլում հաշվի կառնվեն համաճարակաբանական իրավիճակը պետություններում՝ կախված «սպառնալիքից և խոցելիությունից»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ