Գլխավոր էջ Հարցազրույցներ Ինչպե՞ս տանը կալցիումի իրական չափաբաժնով սնունդ ստանալ

Ինչպե՞ս տանը կալցիումի իրական չափաբաժնով սնունդ ստանալ

9931
0

Կալցիումի բուժարար հատկություններից ամենակարևորը, թերևս, համարվում է ոսկրերի, ատամների առողջության պահպանումը, հաստ աղիի քաղցկեղի կանխարգելումը և ճարպակալման նվազեցումը: Մարդը կալցիումի կարիքը զգում է ծնունդից մինչև մահ:

Սակայն պետք է նկատել, որ այն հաճախ պակասում է մեր օրգանիզմում, բայց մենք ուշադրություն չդարձնելով դրան,հանդիպում ենք բազմաթիվ լուրջ խնդիրների որոնցից մեկը օստեոպարոզն է:

Medmedia.am-ը թեման քննարկել է սննդաբան Գայանե Շահխաթունու հետ: «Նշեմ, որ կալցի 30+ կանայք պիտի ստանան օրը 1000 մգ չափ, որից 500-ը հաբի տեսքով 500 կերակրի, քանի որ 1000 հաբի տեսքով օրգանիզմի կողմից չի յուրացվում, և հակառակը ունի վտանգ երիկամներում ավազ կամ քարի տեսքով ավելցուկի վերածվել»,-ասաց սննդաբանը: Սակայն, մասնագետի խոսքով, մենք հիմնականում անտեսում ենք այս կարևոր փաստը՝ ուտել ամեն օր բավարար չափի կալցի պարունակող սնունդ:

«Կալցիի մեծ քանակ պարունակում է իսկական բնական կաթից ստացված կաթնշոռը և հատկապես իր շիճուկը»,-ասաց զրուցակիցս ներկայացրեց պատրաստման ճիշտ եղանակն ու ընդունման կարգը.

«1 լ կաթը (իրական կովի կաթ) լավ եռացնել, եռը ավարտից հետո մեջը լցնել մեկ կտոր կիտրոն, որից հետո այն անմիջապես կկտրվի վերածվելով շիճուկի և կաթնաշոռի: Ստացված կաթնաշոռը բժանել 2 մասի և ուտել 2 օր, դրանից զատ օրվա մեջ խմել մեկ բաժակ շիճուկ»,-մանրամասնեց սննդաբանն ու շեշտեց, որ այս մեթոդը կիրառման դեպքում կունենաք բավարար քանակի օրվա կալցիի ձեր չափաբժինը: Գայանե Շահաթունու խոսքով հատկապես այն կանայք, որոնք ծննդաբերել են, կերակրել կրծքով, կամ կլիմաքսի փուլում են, պարտադիր պիտի կիրառեն այս մեթոդը:

«Ինչպես նաև հիշեցնեմ,որ կալցին առանց վիտամին D-ի չի յուրացվում օրգանիզմում, այդ, իսկ պատճառով պետք է խմել նաև վիտամին D-ի ձեր չափաբաժինը, որը որոշում է բժիշկը»,-եզրափակեց մասնագետը:

Տաթև Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ