Գլխավոր էջ Հարցազրույցներ Ամենորեա կամ դաշտանի բացակայություն. ե՞րբ անհանգստանալ

Ամենորեա կամ դաշտանի բացակայություն. ե՞րբ անհանգստանալ

8981
0

Եթե հղիության, լակտացիայի և դաշտանադադարի ընթացքում դաշտանի բացակայությունը համարվում է բնական, ապա դրանցից դուրս անհանգստանալու առիթ է: Դաշտանի բացակայությունն այլ կերպ կոչվում է ամենորեա:
Խնդրի մասին MedMedia.am-ը զրուցել է մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ Պավել Սոցկու հետ: «Ամենորեան դաշտանի բացակայությունն է 6 ամիս և ավելի տևողությամբ: Դա ինքնուրույն հիվանդություն չէ, այլ ախտանիշ»,-նշեց գինեկոլոգն ու շարուանկեց. «Սա ահազանգում է ոչ միայն վերարտադրողականության համակարգի տարբեր մակարդակների ախտահարումների, այլև զանազան նյարդաներզատական բնույթի ախտահարումների, բարորակ և չարորակ նորագոյացությունների մասին»:

Բժշկի խոսքով՝ խնդրի առաջացման ռիսկի գործոններ են ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, սննդակարգի խախտումները (շատակերություն, քաղց), գերհույզերը և այլն:

«Տարբերում են առաջնային և երկրոդային ամենորեա: Առաջնային ամենորեան այն է, երբ ի սկզբանե երբևէ դաշտան չի եղել: Երկրոդայանի ամենորեան դաշտանի բացակայությունն է վեց ամիս և ավել տրևողությամբ՝ ի սկզբանե կանոնավոր կամ անկանոն դաշտանից հետո»,-մանրամասնեց բժիշկը: Ըստ Պավել Սոցկու՝ առաջնային ամենորեան կարող է զուգորդվել երկրոդային սեռական նշանների զարգացման խանգարումներով կամ դրսևորվել դրանցից անկախ: «Իսկ երկրոդային ամենորեան զարգանում է երկրոդային սեռական նշանների բնականոն զարգացմանը զուգահեռ»,-ասաց մասնագետը:

Գինեկոլոգի փաստմամաբ՝ ամենորեայի մասին են վկայում առաջին դաշտանի բացակայությունը 16 և ավել տարիքում, սեռական հասունացման նշանների բացակայությունը 14 և ավելի բարձր տարիքում:

«Բուժումն ուղղված է դաշտանի վերականգնմանը, հորմոնային խանգարումների կարգավորմանը, վերարտադրողական համակարգի զարգացման անատոմիական շեղումների շտկմանը և հետագա վերականգնմանը»,-եզրափակեց Պավել Սոցկին ու հորդորեց աչքաթող չանել և չուշացնել բժշկին դիմելը:

Տաթև Առաքելյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ