Գլխավոր էջ Գլխավոր 44-ից մեկը՝ Արսեն Թորոսյանն է

44-ից մեկը՝ Արսեն Թորոսյանն է

4526
0

Առողջապահության նախարար՝ Արսեն Թորոսյանը ընդամենը մեկն է  այն 44-ից ովքեր գրանցված (հաշվառված) են Նորք Մարաշ փ․ Արմենակյան  228 հասցեում։ Հենց այս նույն  հյուրընկալ  տանիքի ներքո է գրանցված նաև « Կենսաբանական համակարգերի միջազգային ինստիտուտի բժշկա-ախտորոշիչ կենտրոն» նույն ինքը « Միբս» ՍՊԸ-ի իրավաբանական հասցեն, որը ընդհուպ մինչ նախարարի պաշտոնը ստանձնելը ղեկավարում էր Արսեն Թորոսյանը։ Սակայն  Առողջապահության նախարարը այս հասցեում սեփականության իրավունք չունի, նա առհասարակ գրեթե չունի սեփականություն։

Օրինակ 2018թ․-ի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողով ներկայացրած տարեկան հայտարարագրում նախարարը անշարժ գույք չի ներկայացրել։ 2018թ․-ի տարեվերջյան հայտարարագրի համաձայն Արսեն Թորոսյանը ունեցել է միայն երկու ավտոմեքենա «BMW528» և «BMW X5 3.0» այն էլ տարվա ավարտին վաճառել է։

Հետաքրքրական է սակայն, որ 2019թ․-ի հայտարարագրում նախարարը գրանցել է անհատական բնակելի տուն՝ հողամասի վրա կառուցված տնտեսական շինություններով , որը գտնվում է ք․ Երևան Նոր Նորք զանգվածում։ Տվյալ ձեռքբերումը, ըստ Արսեն  Թորոսյանի ներկայացված տվյալների նա ձեռք է բերել 2011թ․-ին, որպես համասեփականատեր։ Սակայն այս մասին, հավանաբար, մոռացել է 2018թ․-ի հայտարարագիրը լրացնելիս և հիշել է  2019թ․-ին միայն։

Այժմ Արսեն Թորոսյանը, բացի  44- ից մեկը լինելուց չունի նաև ավտոմեքենա։ Փոխարենը կինն ունի երկուսը «BMW» և «MERCEDES-BENZ», որոնցից երկրորդը գնվել է 2019թ․-ի դեկտեմբերին  13 միլ․ դրամով։

Առողջապահության նախարարի վստահությունն ու սերը իր կնոջ հանդեպ, որն, ի դեպ, փոխարինում է իրեն «Միբս» ախտորոշիչ կենտրոնի տնօրենի աթոռին հաջորդելով ամուսնուն, արտահայտվում է նաև վարձակալության եկամուտներում։

Այսպես` Արսեն Թորոսյանի ներկայացված առաջին հայտարարագրում նախարարն ունեցել է  900.000 դրամ վարձակալության եկամուտ, երկրորդ հայտարարագրում 1մլն․ 125 հազար վարձակալության եկամուտ , իսկ նախարարի երրորդ հայտարարագրում վարձակալության եկամուտ նշված չէ, փոխարենը կնոջ եկամուտները աճել են թռիչքաձև, որում մաս է կազմում քառապատկված վարձակալության եկամուտը , կազմելով  4 մլն․  320 հազար դրամ։

Այսպես, ըստ հայտարարագրերի և ինֆորմացիոն այլ բաց աղբյուրների Առողջապահության նախարարը նյութական արժեքներ չի կարևորում։  Հակածխախոտային պայքարի առաջնագծում կռվող  Առողջապահության նախարարն ըստ ամենայնի կարևորում է մաքուր օդն ու բնությունը, քանի որ նրան  և իր ընտանիքը  հաճախ են տեսնում ռոմանտիկ  «Սիրող Սրտեր» անվանումը կրող նորակառույց թաղամասում։ Այն գտնվում է Ձորաղբյուրից սկիզբ առնող գետակի ափին, Երևան –Ձորաղբյուր ավտոխճուղու հարակից տարածքում։ Թաղամասի առանձնատների ընդհանուր թիվը 30-ն է։ 30-ից, որ մեկում է նախարարը շունչ քաշում COVID 19-ի դեմ ամենօրյա թեժ պայքարից հետո խիստ քառասունչորսերորդական է։

 

 

 

 

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ