Գլխավոր էջ Հարցազրույցներ Նորածինների ֆիզիոլոգիական դեղնուկ. ե՞րբ և ինչո՛ւ անհանգստանալ

Նորածինների ֆիզիոլոգիական դեղնուկ. ե՞րբ և ինչո՛ւ անհանգստանալ

8098
0

Անգամ փորձառու ծնողները նորածնին խնամելիս դժվարություններ են ունենում: Բազմաթիվ «ինչունե՞ր», «ինչե՞ր», «երբե՞ր» ու «կարողաներ» են պտտվում այս ընթացքում:
Ի օգնություն ծնողների MedMedia.am-ը նորածինների ֆիզիոլոգիական դեղնուկի մասին զրուցել է Շենգավիթ ԲԿ-ի Նորածնային վերակենդանացման բաժնի ավագ մասնագետ Արթուր Ջանազյանի հետ: «Առողջ նորածնի կյանքի 2-3-րդ օրվանից սկսած ի հայտ է գալիս մաշկի և տեսանելի լորձաթաղանթների դեղնություն»,-ընդգծեց մասնագետը և շարունակեց. «Դա, այսպես կոչված, նորածինների ֆիզիոլոգիական դեղնուկն է։ Այն պայմանավորված է արյան մեջ բիլիռուբինի բարձր մակարդակով»:

Արթուր Ջանազյանը նաև առանձնացրեց ֆիզիոլոգիական դեղնուկին բնորոշ չորս փաստեր.

  1. Ֆիզիոլոգիական դեղնուկը չի պահանջում որևէ բուժական միջամտություն
  2. Ֆիզիոլոգիական դեղնուկը սովորաբար տևում է 10 օր
  3. Անհաս նորածինների մոտ դեղնուկը կարող է տևել մինչև 2 շաբաթ
  4. Երեխայի ընդհանուր վիճակը, ակտիվությունը կամ ինքնազգացողությունը որևէ կերպ չեն տուժում

Բժշկի խոսքով՝ անհրաժեշտ է լրացուցիչ հետազոտել, եթե դեղնուկը՝

  1. Ուղեկցվում է երեխայի ընդհանուր վիճակի, ակտիվության փոփոխությամբ
  2. Ի հայտ է եկել կյանքի 7-րդ օրվանից հետո
  3. Պահպանվում է ավելի երկար
  4. Ուղեկցվում է մուգ մեզով և անգույն կղանքով
  5. Ունի հարաճուն/ուժգնացող ընթացք:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ