Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսի պանդեմիան կարող է ճարպակալման համաճարակի հանգեցնել

Կորոնավիրուսի պանդեմիան կարող է ճարպակալման համաճարակի հանգեցնել

737
0

Կորոնավիրուսի պանդեմիան կարող է ճարպակալման համաճարակի հանգեցնել: Այս մասին հայտնել են Օրխուսի համալսարանի գիտնականները, հայտնում է EurekAlert-ը:

Գիտնականների խոսքով՝ ինքնամեկուսացման ռեժիմը կհանգեցնի ճարպակալմամբ տառապող մարդկանց թվի աճի: Խնդիրն այն է, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով սահմանված սահմանափակումների պատճառով մարդիկ բախվում են սոցիալական անպաշտպանվածության զգացմունքի հետ, որն էլ հասցնում է նրան, որ մարդիկ սկսում են շատ ուտել:

Բացի այդ, ճգնաժամի պատճառով բնակչության եկամուտները պակասում են, ինչն էլ ստիպում է ավելի էժան եւ հասանելի մթերքներ գնել: Որպես կանոն՝ նման մթերքները բարձր կալորիականություն ունեն:

Շատ ուտելուն նպաստում է նաեւ մենակության զգացմունքը:

Իրավիճակը խորանում է նաեւ ֆիզիկական ակտիվության բացակայության պատճառով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ