Գոյություն ունի ինսուլտի երկու տեսակ՝ արյունազեղային (հեմորագիկ) կաթված և սակավարյունային (իշեմիկ) կաթված: Առաջինը հիմնականում պատահում է առավոտյան, իսկ մյուսը` օրվա յուրաքանչյուր ժամի՝ հիմնականում լարվածության կամ սթրեսի պատճառով: Կաթված ստացած մարդու մոտ գտնվող բարեկամները պետք է շատ արագ կատարեն բոլոր անհրաժեշտ գործողությունները: Այս թեմայով Medmedia.am կայքի լրագրողը զրուցել է նյարդաբան Անուշ Գասպարյանի հետ:
– Հայաստանում տարիքային և սեռային ո՞ր խմբերն են գտնվում ռիսկային խմբում:
– Հիմնական ռիսկային խումբ են համարվում միջին և միջինից դեպի ծեր տարիքի մարդիկ: Վերջին շրջանում ինսուլտի հաճախականությունը աճել է, և ունեցել ենք դեպքեր, երբ ընդհուպ մինչև 19, 23, 24 երիտասարդների մոտ զարգացել է ինսուլտ: Եթե դիտարկենք վերջին շրջանի տվյալները, ապա կանանց մոտ ինսուլտի զարգացման դեպքերն ավելի շատ են, քան տղամարդկանց:
-Ի՞նչ նախանշաններով է ի հայտ գալիս ինսուլտը:
-Պայմանավորված թե իսուլտը որ հատվծում և որ տեսակի է լինում, նախանշանները տարբեր են: Կա ինսուլտի երկու տեսակ՝ հեմոռագիկ, երբ արյան զեղում է լինում գլխուղեղում, իշեմիկ, երբ խցանվում է անոթը, որի հետևանքով, որոշակի հատված սնուցում չի ստանում: Հեմոռագիկ ինսուլտը դրսևորվում է սուր գլխացավերով, ձեռքի, ոտքի թուլությամբ, սրտխառնոցով, ճնշման բարձրացումով, ընհուպ մինչև գիտակցության կորուստ: Իշեմիկի դեպքում՝ ավելի շատ ճնշման հաճախակի բարձրացումով, շողացող առիթմայով, խոսքի խանգարումով: Պետք է ընգծել, սակայն, որ ինսուլտի դեպքում միշտ չէ որ ունենում ենք ձեռքի կամ ոտքի թուլություն կամ անկողնային վիճակ: Այդ իսկ պատճառով, եթե կա ճնշման ստաբիլ տատանում, գլխապտույտ, սրտխառնոց, սուր գլխացավ, ապա պետք է դիմել բժշկի, քանի որ նոր առաջացած խնդիրը շատ ավելի հեշտ է լուծել, քան երբ արդեն այն բարդացել է:
-Բնակլիմայական պայմանները ինչպիսի՞ ազդեցություն կարող են ունենալ հիվանդության զարգացման համար:
-Պայմանավորված եղանակային կտրուկ փոփոխություններով մարդու վիճակը, ով գտնվում է ինսուլտի ռիսկի տակ, կարող է սրվել: Հատկապես, եթե կա զարկերակային ճնշման տատանում, շաքարային դիաբետ և նմանատիպ հիվանդություն նույնպես:
-Որո՞նք են իսուլտի բուժման եղանակները, հնարավոր է արդյոք սահմանափակվել միայն դեղորայքային բուժմամբ:
-Եթե արյան զեղումը մեծ է (այսինքն դիտվել է հեմոռագիկ իսուլտ), ապա պետք է վիրահատական միջամտություն իրականացնել, որի ընթացքում զեղված արյունը դուրս է հանվում անոթից: Իսկ եթե արյան զեղումը փոքր , ապա բուժումը իրականացվում է դեղորայքով: Իշեմիկ ինսուլտի դեպքում է բուժման մեխանիզմը այսպիսին: Սակայն բոլոր տեսակի միջամտությունները կոնկրետ ժամկետներ են պահանջում, քանի որ եթե իշեմիկ օջախը արդեն իսկ զարգացել է, ապա բուժումն այլ կերպ է ընթանում:
-Ինչպե՞ս կանխարգելել ինսուլտը:
-Եթե անձը ունի խրոնիկ օթերոսկռելոզ, խոլեստիրին, շաքարային դիաբետ, զարկերակային ճնշում, պարտադիր պետք է ստանա ստաբիլ դեղորայքային բուժում, որպեսզի խնդիրը չբարդանա, խոլեստերինը չբարձրանա: Եթե ունենք տրոմներ կամ էնպիսի հիվանդություններ, որոնք կարող են բերել տրոմբագոյացման , բնականաբար, պետք է կանխարգելել դրանք: Արյան խտության հետ կապված խնդիր ունենալու դեպքում նույնպես պետք ստանալ դեղորայք, որի միջոցով արյունը կջրիկանա: Շաքարային դիաբետի դեպքում պետք է շաքարի ցուցանիշը ստաբիլ պահել: Բոլոր այն հիվանդությունները, որոնք կարող են բերել անոթների ախտահարման՝ գլխուղեղում, կամ առհասարակ օրգանիզմում, կարող են նպաստել ինսուլտի զարգացմանը, ուստի այդ հիվանդությունները պետք է վերահսկվեն և վերացվեն բոլոր հնարավոր խնդիրները: