Գլխավոր էջ Medmedia TV Արտակարգ դրության` արտակարգ քրոնիկոն

Արտակարգ դրության` արտակարգ քրոնիկոն

53723
0

ՀՀ-ում շուրջ 5 ամիս արտարկարգ դրություն է։ Մարտի 1-ին Հայաստանում գրանցվեց կորոնավիրուսի առաջին դեպքը, որից 16 օր անց երկրի ամբողջ տարածքով հայտարարվեց արտակարգ դրություն։ Կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրութունյը երկարաձգվում է արդեն 5-րդ անգամ։ Կառավարությունը հույս է հայտնում, որ այն կլինի վերջինը։ Արտակարգ դրությունը հայտարարելուց հետո ստեղծվեց պարետատուն, պարետ նշանակվեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Դրվեցին տնտեսկան գործունեության առանձին տեսակների և ծառայությունների մատուցման, կրթական հաստատությունների գործունեության, ապրանքների փոխադրման սահմանափակումներ։ 1 ամսով սահմափակվեց նաև լրատվականների աշխատանքը՝ արգելվեցին կորոնավիրուսին վերաբերող խուճապ առաջացնող հրապարակումները։ Սահմանափակվեցին նաև խաղաղ ցույցերի և հավաքների անցկացումը։ Որոշումը մի քանի անգամ խախտվեց, արդյունքում բերման ենթարկվեցին նույնիսկ միայնակ ակցիա իրականցնողները։ Վերջին երարաձգումից հետո՝ թույլատրվում է իրականացնել խաղաղ ցույցեր՝ պարտադիր դիմակներ կրելու և սոցիալական հեռավորություն պահելու պայմանով։ Սահմանափակումները վերաբերում էին նաև միջոցառումների անցկացմանը, այժմ թույլատրում է միչև 40 անձի մասնակցությամբ միջոցառումների անցկացումը։
Հայտարարված արտակարգ դրությունը խտացվեց մարտի 24-ին։ Սահմանփակվեց մարդկանց ազատ տեղաշարժը։ Թուլատրվում էր այցել միայն մթերային խանութներ, դեղատներ, հարազներին խնամելու, հոգեհանգստի արարողությունների՝ այլ էր պարտադիր էր լրացնել տեղաշարժի թերթիկ։ Օրեր անց աշխատանքի շտապողները պետք է իրենց հետ ունենային գործատունի կողմից տրվող տեղեկանք։ Մեքենայում թույլատրվում էր միայն երկու անձի տեղափոխում՝ որնցից մեկը հենց վարորդ էր։
Չնայած սահմանափակումներին, կորոնավիրուսային թվերը շարունակում էին աճել։ Կառավարության ապրիլի 11-ի արտահերթ նիստում երկարաձգվեց, մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրությունը, միչև արիլի 14-ը, որն էլ երկարացվեց ևս 30 օրով՝ շեշտադրելով, որ դեռևս չեն անցել այն վտագները, ինչի համար հայտարարվել է արտակարգ դրություն։
Երկրում դեռ արտակարգ դրություն էր, սակայն մայիսի 4-ից հանվեցին սահմանփակումների մեծ մասը, տեղաշարժի թերթիկների անհարժեշտություն չկար, վերաբացվեցին բացօթյան սրճարաննները, իսկ հաստատված դեպքերի թվերը շարունակում էին աճել։։
Մայիսի 18-ից սկսեց իր աշխատանքը շարունակեց նաև հանրային տրանսպորը, սակայն պարատդիր է դիմակների, ձեռնոցների և ախտահանիչ նյութերի օգտագործումը, արգելվում է նաև նստատեղերի քանակից ավելի ուղևորների մուտքը, տուգանվում են վարորդները։
Հունիսի 12-ի դրությամբ կորոնավիրուսային հաստատված դեպքերը գերազանցում էին 15 հազարի շեմը, որից փաստացի բուժում էր ստանում 10 հազարից ավելի քաղաքացի, մահացածներ թիվը 258-ն էր։ Թվեր գոհացնող չէին և պարետ Տիրգրան Ավինյանը հայտարարեց, որ դեռևս չենք կարող վերադառնալ նախկին կյանքին։ Արատկարգ դրությնը երկարացվեց ևս մեկ ամսով։ Սկզբում բաց, ապա փակ տարածքներում դիմակ կրելը դարձավ պարտադիր։ Այն պահպանվում է միչև այժմ։ Օգոստոսի 12-ի կառավարության նիստում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց յուրաքանչյուր շաբաթ՝ նախորդ շաբաթվա նույն օրերի համեմատությամբ, ունենք թվերի նվազում և դրական դինամիկա, սակայն արտակարգ դրության երկարաձգման անհարժեշտություն տեսնում է։
Վարչապետը հորդորեց զգոն լինել և պահպանել դիմակ կրելու բացառիկ կարգապահություն։
Խոո

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ