Գլխավոր էջ Գլխավոր Ինչպե՞ս արդյունավետ կազմակերպել հանգիստը

Ինչպե՞ս արդյունավետ կազմակերպել հանգիստը

963
0

Մասնագետների պնդմամբ՝ հանգիստը ոչ թե շքեղություն ու շռայլություն է, այլ անհրաժեշտություն, ցանկացած աշխատող կամ սովորող մարդ ոչ միայն իրավունք ունի, այլև պարտավոր է հանուն իր հոգեկան և ֆիզկական հանգստի տարին առնվազն երկու անգամ արձակուրդ ունենալ, և լիիրավ վայելել այդ արձակուրդը:

MedMedia.am-ը զրուցել է հոգեբան Աննա Բադալյանի հետ, պարզելու թե ինչպես է պետք գրագետ կազմակերպել արձակուրդը: «Կան մարդիկ, որ այնքան շատ են կարևորում աշխատանքը, որ բավարարվում են շաբաթ-կիրակին «հանգիստ» անվանելով: Ասեմ ավելին՝ ոչ միայն 2 օրը, ոչ միայն 5 օրը, այլև նույնիսկ մեկ շաբաթը բավարար չէ հանգստանալու համար: 5 կամ 6 օրը դա ուղղակի ընդմիջում է»,-ասաց մասնագետն ու հավելեց. «Հոգեբանորեն մեր օրգանիզմը արձակուրդային հանգիստ վիճակի է անցնում միայն արձակուրդի 4-5-րդ օրը, իսկ այդ 4-5 օրը կարելի է համարել նախահանգստյան շրջան, իսկ եթե Ձեր արձակուրդը 7օր է, դա նշանակում է դուք հանգստացել եք ընդամենը 2 օր»: Իրականում լիարժեք հանգստանալն, ըստ մասնագետի, այդքան էլ հեշտ գործ չէ, քանի որ դեպրեսիան ու մեղքի զգացումը սկսում են շրջապատել շատ շատերին:

«Ամերիկացի հոգեբանները առաջարկում են 6 պրակտիկ խորհուրդ արձակուրդները լիարժեք վայլելու համար: Ինպես նշվեց վերևում կարևորը երկարատև հանգիստ վայելելն է, որպեսզի Ձեր օրգանիզմը հասցնի հագստանալ»,-ասաց Աննա Բադալյանն ու առանձնացրեց հետևյալը.

  1. Ամեն օր մի նոր բան փորձեք — եթե դուք ամեն օր գնաք լողափ կամ ամեն օր լողավազան հաճախեք, ապա շատ շուտ կձանձրանաք, իսկ եթե ամեն օրը մի հետաքրքիր նոր բան փորձեք, ապա Ձեր արձակուրը Ձեզ ավելի երկար կթվա, և Ձեր հիշողություններն էլ ավելի շատ կլինեն
  2. Փորձեք ամեն տարի տարբեր տեղերում անցկացնել արձակուրդը — իհարկե շատերը սիրում են գնալ հանգստանլու իրենց հարազատ վայրերը, կամ նախընտրում են իրենց տունը՝ որպես հանգստի լավագույն տարբերակ, բայց եթե կա նման հնարավորություն, լավ կլինի փոխել հանգստավայրը
  3. Այսքան մի տարվեք նկարվելով — ոմանց համար հանգիստն ու ֆոտոն անբաժանելի մասնիկներ են, իհարկե արժի հիշարժան վայրերն ու օրերը նկարել, բայց ոչ ամեն ինչ ու ամեն քայլը, փորձեք որոշ հիշողություններ պահելու համար օգտագործել ձեր տեսողությունն ու լսողությունը
  4. Ապրեք ամեն մի օրով և վայելեք ամեն մի ակնթարթը. մի սպասեք շատին, մի տխրեք, որ Ձեզ այս տարի չհաջողվեց Փարիզում անցկացնել արձակուրդները, այլ փորձեք իմաստավորել և հետաքրքրացնել այն ինչ ունեք դուք հենց այդ պահին:
  5. Կտրվեք աշխատանքից, մի թողեք, որ աշխատանքային որևէ հարց անհանգստացնի Ձեզ արձակուրդի ընթացքում: Դա է հանգստի կարևոր կողմերից մեկը: Քանի որ ցանկացած պահի որևէ աշխատանքային խնդիր կարող է Ձեզ սթրեսի ենթարկել, և դուք Ձեզ հետ տանեք սթրեսացված հիշողությունները:
  6. Վայելեք Ձեր արձակուրդային ամեն օրը, դարձրեք այն անկրկնելի ու հետաքրքիր:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ