Գլխավոր էջ Գլխավոր Եվրահանձնաժողովը կնքել է 300 մլն դոզա պատվաստանյութ գնելու առաջին համաձայնագիրը

Եվրահանձնաժողովը կնքել է 300 մլն դոզա պատվաստանյութ գնելու առաջին համաձայնագիրը

694
0

Եվրահանձնաժողովը (ԵՀ) կնքել է նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 300 միլիոն դոզա գնելու առաջին համաձայնագիրն AstraZeneca դեղագործական ընկերության հետ: Այդ մասին ասված է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ, որն օգոստոսի 14-ին տարածվել է Բրյուսելում՝ տեղեկացնում է TASS-ը։

«Հենց որ պատվաստանյութն ապացուցեց իր անվտանգությունն ու COVID-19-ի դեմ արդյունավետությունը, Եվրահանձնաժողովը համաձայնեցրեց պարտավորագրային հիմքը Եվրամիության անդամ երկերների անունից՝ AstraZeneca-ի պատվաստանյութի 300 միլիոն դոզայի գնման համար՝ ևս 100 միլիոն դոզայի ձեռքբերման հնարավորությամբ»,- հայտնել է ԵՀ-ն և ընդգծել , որ դա պատվաստանյութի գնման առաջին համաձայնագիրն է։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ