Գլխավոր էջ Նորություններ Հայաստանում ՄԻԱՎ-ով 3300 մարդ է ապրում․ Լենա Նանուշյան

Հայաստանում ՄԻԱՎ-ով 3300 մարդ է ապրում․ Լենա Նանուշյան

1093
0

Հայաստանում 3300 միավով մարդ է ապրում։ Նրանցից 70 տոկոսը գիտեն իրենց կարգավիճակի մասին, գնում են, դեղերն ընդունում են, բուժվում են։ Պետք է ասեմ, որ նման միջոցառումները օգնում են իրազեկ լինել, հորդորում են բոլորին՝ գնան հետազոտվեն, պարզեն իրենց առողջական խնդիրները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:

« Ասեմ, որ եթե իրազեկումը դադարեցվի, ապա Հայաստանն էլ վատ վիճակում կլինի, ինչպես, օրինակ, մեր հարևան պետություններն են՝ Ռուսաստանն ու Ուկրաինան։ Մենք նրանց համեմատ լավ վիճակում ենք հիմա»,- ասել է առողջապահության փոխնախարարը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ