Գլխավոր էջ Գլխավոր «Եթե այսօր չունենք վարակման նոր դեպք, դա դեռ չի նշանակում որ չենք...

«Եթե այսօր չունենք վարակման նոր դեպք, դա դեռ չի նշանակում որ չենք ունենա»․ Սամվել Բալայան

1555
0

Արդեն չորս օր է, ինչ Արցախում վարակման դեպքեր չեն գրանցվում։ Թե ինչպե՞ս են այնտեղ կարողանում «վերահսկել» համավարակին Medmedia.am-ը փորձեց պարզել ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Սամվել Բալայանից։ Պարոն Բալայանի խոսքով նոր համաարակի վերաբերյալ նոր միջոցառումներ որպես այդպիսին չկան շարունակվում են պարետի որոշումները, սահմանափակվում են միջոցառումները,  չնայած նրան, որ Արցախ մուտքի և ելիք հետ կապված փոփոխություններ եղան։

« ՀՀ  քաղաքացիներն արդեն  կարող են այցելել այստեղ միայն ՊՇՌ թեստի բացասական պատասխանն իրենց մոտ ունենալուց հետո, բայց մեր քաղաքացիների մոտ դեռ պահպանվում են սահամանափակումները նրանք միայն պարետի ցուցումով կարող են լքել բնակության վայրը» ։

Սամվել Բալայնի խոսքով նրանց մոտ շուտ կիրառվեցին վարակման օջախների նկատմամաբ վերահսկողությունը, վարակի հաստատաված օջախներն անմիջապես փակվում էին, որն էլ նպաստեց վարակի դեպքերի քչացմանը։ Հարցին, թե կարելի՞ է ասել, որ Արցախը կոտրել է համավարակի «ողնաշարը» զրուցակիցը պատասխանեց․

«Պարետատունը վերահսկում է իրավիճակը, դեռ դժվար է գնահատական հնչեցնել, որովհետև սա այնպիսի վարակ է, որն անկանխատեսելի է» ։

Վերջինիս խոսքով, եթե այսօր չունեն վարակման նոր դեպքեր դա դեռ չի նշանակում որ չեն ունեն։ Այս քիչ հաջողությունը հիմք է հանդիսանում որպեսզի կանխեն նոր դեպքերը և լինեն ավելի զգոն։

Հասմիկ Գասպարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ