Գլխավոր էջ Գլխավոր «Այս վիրուսը հավերժ չի լինելու»․ ՈՒԵՖԱ-ի նախագահ

«Այս վիրուսը հավերժ չի լինելու»․ ՈՒԵՖԱ-ի նախագահ

471
0

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը խոսել է Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության մասին ու նշել, որ մրցաշարը հաջորդ մրցաշրջանում, ամենայն հավանականությամբ, կվերադառնա իր նախկին ձևաչափին ու փլեյ-օֆֆ փուլի խաղերը կանցկացվեն երկու հանդիպումներով:

«Չեմ կարծում, որ մենք կկարողանանք առանձին «8-ի եզրափակիչ» մրցաշար ստեղծել. պետք չէ մոռանալ, որ ֆուտբոլային օրացույցը չափազանց ծանրաբեռնված է: Ես էությամբ լավատես եմ ու կարծում եմ, որ հաջորդ տարի ամեն ինչ կլինի նախկինի պես, կվերադառնանք հին ու բարի ձևաչափին և հանդիսատեսով ֆուտբոլին: Այս վիրուսը հավերժ չի լինելու: Այս ձևաչափը հաջորդ տարի չենք կրկնելու»,- ասել է Չեֆերինը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ