Գլխավոր էջ Գլխավոր Մ՞իթե պատվաստանյութերը վստահելի են

Մ՞իթե պատվաստանյութերը վստահելի են

1241
0

Ցանկացած պատվաստանյութ պետք է անցնի երկարատև թեստավորում՝ մոտավորապես 15-30 տարի։ Այս մասին MedMedia-ի հետ զրույցում ասաց բժիշկ, Paracelsus ՀԿ նախագահ Նունե Ներսիսյանը։

«Կորոնավիրուսը մեկ տարուց պակաս է, որ կա և մենք գիտենք, որ այն արհեստածին վիրուս է ու նաև գիտենք, որ ժամանակի հետ վիրուսը մուտացիայի է ենթարկվում։ Ըստ էության՝ վիրուսը ենթարկվում է մուտացիայի, պատվաստանյութերը երկարատև թեստեր չեն անցել, ու թե ինչու ենք պատվաստվելու՝ չգիտենք։ Բացի այդ, չգիտենք՝ պետք է արդյոք  պատվաստվեն նաև այն մարդիկ, ովքեր վարակվել են արդեն, և նրանց մարմնում կան հակամարմիները։ Ոչինչ լիարժեք հայտնաբերված և հետազոտված չէ, բայց արդեն հայտարարում են, որ կան պատվաստանյութեր, որոնցից պետք է օգտվեն»,- ասաց նա։

Ներսիսյանը նշում է՝ մի՞թե այդ պատվաստանյութերը վստահելի են։

«Ցանկացած պատվաստանյութի մեջ կա Պոլիսորբատ, որը  շատ վտանգավոր է օրգանիզմի համար։ Այն է խաթարում է ձվարանների գործունեությունը և առաջացնում  նաև հորմոնային ֆոնի խանգարումներ»,-հայտնեց նա։

Ներսիսյանի խոսքով՝ պատահական չէ, որ այդքան երկար ժամանակ է անհրաժեշտ պատվաստանյութերի թեստավորման համար․«Այդ ամենն արվում է հակազդեցություններից խուսափելու համար։ Արդյոք մարդու  օրգանիզմում պատվաստանյութը ստանալուց հետո, տարիներ անց փոփոխություններ չեն առաջանա։ Կարևոր է նաև, թե այդ պատվաստանյութն ովքեր պետք է ստանան՝ մարդիկ, ովքեր չեն վարակվել կորոնավիրուսով, թե նաև այն մարդիկ, ովքեր արդեն   վարակվել են։ Սա հատուկ եմ նշում, քանի որ այդ մասին չի խոսվել»։

Նա նշում է՝ վիրուսը մշտապես մուտացիայի է ենթարկվում և հայտնի չէ՝ այդ պատվաստանյութերը մեզ օգնելու են, թե ոչ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ