Գլխավոր էջ Գլխավոր «Զգուշացնում ենք քաղաքացիներին՝ անձնական մեքենաներում դիմակ կրելը դեռ ուժի մեջ է» Ռուբեն...

«Զգուշացնում ենք քաղաքացիներին՝ անձնական մեքենաներում դիմակ կրելը դեռ ուժի մեջ է» Ռուբեն Մելիքյան

1327
0

Անձնական մեքենաներում դիմակ չկրելու համար քաղաքացիներին շարունակում են տուգանել։ Այս մասին MedMedia-ի հետ զրույցում ասաց  «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը՝ հայտնելով, որ իրենց դիմել է Գեղարքունիքի մարզի մի բնակիչ։

«Ստացանք  ահազանգ և հասկացանք, որ կառավարությունը, փաստորեն, շարունակում է կիրառել այդ կանոնը, թեև երեկ, ըստ էության, եղավ այն կոմունիկացիան, որ այդ պահանջը վերացվում է։ Ճիշտ է, ԱԺ ամբողջ նիստը դիտելու դեպքում պարզ էր, որ փոփոխությունը տեղի է ունենալու ուրբաթ օրվանից»,-ասաց նա։

Մելիքյանի խոսքով՝ պարզ է, բոլոր քաղաքացիները չէ, որ ԱԺ նիստերը դիտում են ամբողջությամբ, ինչի արդյունքում էլ եղել է թյուրիմացություն։

«Երեկ ամբողջ տեղեկատվական դաշտը փոխանցեց  լուրը, որ այսուհետ  անձնական ավտոմեքենաներում դիմակ կրելը պարտադիր չէ։ Մարդիկ սխալ ուղերձ ստացան և շատ շատերը անկեղծորեն և բարեխղճորեն վստահ են, որ այս պահանջը վերացվել է։Այսօր մարդկանց տուգանում են՝ ֆորմալ առումով ճիշտ լինելով, բայց ոչ ֆորմալ առումով՝ իհարկե սխալ լինելով, որովհոտև  այդ ուղերձը քաղաքացիները երեկ ստացան»,-նշեց նա։

Մելիքյանի խոսքով՝  որևէ քաղաքացի պարտավոր չէ ԱԺ նիստն ամբողջությամբ լսել․«Զգուշացնում ենք քաղաքացիներին այն մասին, որ անձնական մեքենաներում դիմակ կրելը դեռ ուժի մեջ է»։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ