Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Չինաստանում կրկին կորոնավիրուսային վարակ է հայտնաբերվել

Չինաստանում կրկին կորոնավիրուսային վարակ է հայտնաբերվել

874
0

Չինաստանի արևելքում գտնվող Անհոյի նահանգում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակ: Վիրուսը հայտնաբերվել է ծովախեցգետինների փաթեթի վրա, որը բերվել է Էկվադորից ներկրվող ապրանքների հետ:

Ապրանքը, որի մասին խոսվում է, գնել է Ուհուի ռեստորաններից մեկը: Վարակը հայտնաբերվել է այն ժամանակ, երբ տեղի իշխանությունները ստուգումներ են իրականացրել: Հաստատությունը նշել է, որ փաթեթավորումը սառնարանում է եղել ամբողջ ժամանակ, իսկ ծովախեցգետինների կողքին պահվող ապրանքներն արդեն ուղարկվել են ստուգման:

«Ռոյթերսը» հավելել է, որ մեկ օր առաջ էլ Շանդոնգ նահանգում կորոնավիրուս հայտնաբերվել է նաև ներմուծված սառեցված ծովամթերքների փաթեթի վրա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ