Գլխավոր էջ Գլխավոր Վաղ սկսված սեռական կյանքը որպես արգանդի վզիկի էրոզիայի պատճառ

Վաղ սկսված սեռական կյանքը որպես արգանդի վզիկի էրոզիայի պատճառ

2351
0

Արգանդի վզիկի էկտոպիան (էրոզիա, կեղծ էրոզիա) արգանդի վզիկի հեշտոցային լորձաթաղանթի արատը կամ խոցավորումը, ամբողջականության խախտումն է, որը կարող է առաջանալ ցանկացած տարիքում և պահանջում է մանրակրկիտ հետազոտություն և ճիշտ ժամանակին պարտադիր բուժում, քանի որ արգանդի վզիկի էրոզիան կարող է լինել էպիթելում նախաքաղցկեղային կամ քաղցկեղային փոփոխություն: Խնդրի առաջացման պատճառների ու բուժման մասին MedMedia.am-ը զրուցել է մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ Լիլիթ Հակոբջանյանի հետ:

«Հատուկ զգուշավորություն են պահանջում բարձր օնկոգեն ռիկսում գտնվող՝ մարդու պապիլոմա վիրուսային վարակակիր հիվանդները, ըստ որում, այս դեպքում արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման հավանականությունը մեծանում է մի քանի անգամ»,-շեշտադրեց բժշկուհին:

Լիլիթ Հակոբջանյանի հավաստմամբ՝ արգանդի վզիկի էրոզիայի առաջացման պատճառներ կարելի է համարել վաղ սկսված սեռական կյանքը, սեռական զուգընկերոջ հաճախակի փոփոխությունը, սեռավարակները և կանանց օրգանների բորբոքային հիվանդությունները, տրավմաների ազդեցությունը, հորմոնալ և դիմադրողականության խախտումները արգանդի վզիկի ֆիզիոլոգիական և «բնածին» էրոզիա, որն առաջանում է մինչև 25 տարեկան կանանց մոտ և ինքնուրույն սպիանալու հակում ունի:

«Էրոզիայի դեպքերի մածամասնությունը հազվադեպ է ունենում կլինիկական դրսևորում և ավելի հաճախ նման ախտորոշումը գինեկոլոգիական զննման ժամանակ է բացահայտվում: Սակայն լինում են դեպքեր, երբ հիվանդն ինքն է դիմում բժշկի՝ դաշտանի հետ կապ չունեցող արյունոտ արտադրությունների գանգատներով, որոնք հատկապես սեռական հարաբերությունից հետո են նկատվում»,-ասաց մանկաբարձ-գինեկոլոգն ու հավելեց, որ կնոջը կարող են անհանգստացնել այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են ցավը սեռական ակտի ժամանակ և լորձաթարախային արտադրությունները:

Առաջին իսկ այցելության ժամանակ, ըստ մասնագետի, գինեկոլոգը կարող է ախտորոշել խնդիրն անց կացնելով հետևյալ հետազոտությւոնները. վիզուալ և հայելիներով զննում, սեռական ճանապարհով փոխանցվող վարակների հետազոտություն, օնկոցիտոլոգիա, կոլպոսկոպիա և բիոպսիա:

Ինչ վերաբեում է խնդրի բուժմանը Լիլիթ Հակոբջանը նշեց, որ բուժման մեթոդը կախված է վնասված մակերեսի մեծությունից և կառուցվածքից, հիվանդության ընթացքի ծանրությունից, զուգակցվող հիվանդությունների առկայությունից:

«Անհրաժեշտ է տարվա մեջ առնվազն մեկ անգամ բժիշկ-գինեկոլոգի մոտ անցնել կանխարգելիչ զննում՝ արգանդի վզիկի քսուկի պարտադիր ցիտոլոգիական հետազոտմամբ, ինչը թույլ կտա բացահայտել արգանդի վզիկի պաթոլոգիաները վաղ շրջանում, երբ բուժումը պահանջում է նվազագույն ծախս, ջանք և ժամանակ»,-ամփոփեց մանկաբարձ-գինեկոլոգը:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ