Գլխավոր էջ Գլխավոր Ինչպես ստեղծել «ապոկալիպսիս», այն հերոսաբար հաղթահարել և զուգահեռաբար պատգամավորներին մեղադրել

Ինչպես ստեղծել «ապոկալիպսիս», այն հերոսաբար հաղթահարել և զուգահեռաբար պատգամավորներին մեղադրել

9782
0

Օրերս ԱԺ-ում քննարկվեց Առողջապահության նախարարության հեղինակած «Դեղերի մասին օրենքի» փոփոխությունների նախագիծը, որը ստացավ լայն արձագանք, քանի որ համաձայն պատգամավորների, երկարաժամկետ կտրվածքով կարող էր պարունակել կոռուպցիոն ռիսկեր։ Ի վերջո, կառավարության ներկայացուցիչը համաձայնեց հանել ակնհայտ վիճահարույց հոդվածը օրենքի փոփոխության նախագծից, իսկ նախարար Թորոսյանը լրագրողների հայտնեց, որ ստիպված են գնացել այդ քայլին, քանի որ նախագծի այլ կարգավորումների ուշացումը կարող է հանգեցնել «ապոկալիպսիսի»։

Թեև այդ հանգամանքը դուրս մնաց լրատվական դաշտից, այնուամենայնիվ մենք որոշեցինք պարզել այդ ինչ «ապոկալիպսիսի» մասին է խոսքը, և ինչու է այն առաջացել։

Պարզվում է, որ խոսքը գնում է Դեղերի մասին օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասի մասին, որը պետք է ուժի մեջ մտնի օրենքը ընդունելուց 3 տարի անց՝ սույն թվականի դեկտեմբերի 15-ին։ Համաձայն որի, մեծածախ իրացման լիցենզիա ստացած անձինք պարտավոր են երեք տարվա ընթացքում, օրենքով սահմանված կարգով ստանալ դեղերի պատշաճ բաշխման գործունեության հավաստագիր:

Օրենքի հիմնավորումում նշված է, որ փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման կարգն ուժի մեջ է մտնում 2019 թվականի նոյեմբերի 15-ից, ուստի տնտեսվարող սուբյեկտներին դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման համար ժամկետային հնարավորություն ընձեռելու անհրաժեշտություն է առաջանում:

Կառավարության 2019 թվականի օգոստոսի 1-ի թիվ N 956-Ն որոշման ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ այդ կարգավորումները պետք է ուժի մեջ մտնեին դեռևս սույն թվականի օգոստոսի 1-ին, սակայն դրանք հետաձգվեցին մինչև նոյեմբերի 15։ Փաստորեն մայր օրենքի ընդունմնանը հաջորդող երեք տարիների ընթացքում նախարարությունը բավարար միջոցներ չի ձեռնարկել որպեսզի տնտեսվարողները օրենքով սահմանված ժամկետում կատարեին իրենց պարտավորությունները՝ ստեղծել է «ապոկալիպսիսի» վտանգ և հիմա ստիպված է արդեն կատարել օրենսդրական փոփոխություններ՝ հերոսաբար դրանից ժամանակավորապես՝ մեկ տարով, խուսափելու համար:

Պատմության ամենա զավեշտալին այն է, որ նախարարը «խանգառող» է համարում այս իրավիճակում որևէ մեղավորություն չունեցող պատգամավորներին։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ