Գլխավոր էջ Նորություններ Պատվաստումները կյանքեր են փրկում. իրազեկման դասընթաց

Պատվաստումները կյանքեր են փրկում. իրազեկման դասընթաց

736
0

Աղվերանում մեկնարկել է «Պատվաստումները կյանքեր են փրկում» իրազեկման դասընթացը լրագրողների համար, որի ընթացքում ներկայացվել է պատվաստումներում ընդգրկվածությունը մեր երկրում, նաև քննարկվել են իմունականխարգելման ծրագրի մարտահրավերները։

Ողջունելով դասընթացի մասնակիցներին՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը  կարևորել է պատվաստումների գործընթացը՝ որպես հիվանդությունների կանխարգելման լավագույն գործիք։ Միաժամանակ, պատրաստակամություն է հայտնել պատասխանել ոլորտին առնչվող բոլոր հարցերին՝ հաշվի առնելով, որ առողջապահության նախարարության կողմից իրականացվող ծրագրերն ու նախագծերը բազմաթիվ են և ներդրվում են մեր հայրենիկիցների առողջության պահպանման համար։

Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն անդրադարձել է պատվաստումների վերաբերյալ անվստահության պատճառներին, հանրության վերաբերմունքին, գիտելիքներին և պահանջարկին։ Խոսվել է նաև պատվաստումներին առնչվող միֆերի և իրականության վերաբերյալ։

Այնուհետև Արսեն Թորոսյանը պատասխանել է լրագրողների բոլոր հարցերին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ