Գլխավոր էջ Գլխավոր Արտակարգ դրությունը Հայաստանում երկարաձգվեց ևս 1 ամսով

Արտակարգ դրությունը Հայաստանում երկարաձգվեց ևս 1 ամսով

584
0

Հույս ունենք, որ վերջին անգամ ենք երկարաձգում արտակարգ դրությունը: Այս մասին կառավարության արտահերթ նիստի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իսկ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը թվարկեց սահմանափակումների վերանայումները:

«Ձեր քննարկմանն եմ ներկայացնում մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու և ՀՀ կառավարության մարտի 16-ի որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության որոշման նախագիծը: Առաջարկվում է 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը երկարաձգել 30 օրով՝ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 11-ը՝ 17:00-ն ներառյալ: Սա արտակարգ դրության ժամկետի հինգերորդ երկարաձգումն է»,-ասաց Բադասյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ