Գլխավոր էջ Նորություններ Չինարիում վիրավորված Արամայիս Հովակիմյանն արդեն ապաքինվել է

Չինարիում վիրավորված Արամայիս Հովակիմյանն արդեն ապաքինվել է

607
0

Տավուշի մարզի Չինարի գյուղում հակառակորդի մարտական անօդաչուի հարվածից վիրավորում ստացած Արամայիս Հովակիմյանն արդեն ապաքինվել է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 11-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը:

«Այս պահին նա գյուղի մեջ կանգնած է, նրա հետ ամեն ինչ նորմալ է»,- ասաց գյուղապետը:

NEWS.am-ը զրուցեց նաեւ վիրավորում ստացած Արամայիս Հովակիմյանի հետ, որը վստահեցրեց, որ իր հետ ամեն ինչ լավ է. «Շատ թեթեւակի ցավեր ունեմ, բայց դրանց ուշադրություն չեմ դարձնում, ի շնորհիվ մեր բժիշկների արդեն լավ եմ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Չինարի գյուղի բնակիչ Արամայիս Հովակիմյանը վիրավորվել էր հակառակորդի մարտական անօդաչուի հարվածից: Նրա մոտ առկա էր մարմնի մակերեսի մոտ 10%-ի այրվածք, բազմաբեկոր վնասվածք ազդրոսկրի հատվածում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ