Գլխավոր էջ Գլխավոր Գյումրիում մեկնարկել են նոր ծննդատան կառուցման աշխատանքները․ մանրամասներ

Գյումրիում մեկնարկել են նոր ծննդատան կառուցման աշխատանքները․ մանրամասներ

819
0

Գյումրիում նոր ծննդատուն է կառուցվում: Այս մասին MedMedia-ի հետ զրույցում ասաց Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրեն Ժորժիկ Սերոբյանը։

«Շինարարական աշխատանքները մեկնարկել են մայիսից, նախատեսում ենք մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի ծննդատան նոր մասնաշենք կառուցել։ Այն լինելու է եռահարկ։ Նոր մասնաճյուղում տեղակայվելու են՝ կանանց կոնսուլտացիան, մանկաբարձական ծառայությունը, գինեկոլոգիական ծառայությունը»,-նշեց նա։

Սերոբյանը հայտնեց, որ շինարարությունը նախատեսված է ավարտել հաջորդ տարի։ Շինարարական աշխատանքներն ամբողջությամբ ֆինանսավորում է շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշը։

Հարցին, թե ինչպե՞ս, ի՞նչ միջոցներով են  զինելու նոր մասնաշենքը, նա պատասխանեց․«Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում ունենք մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունք, որտեղ տեխնիկական հագեցվածությունը շատ բարձր է։ Թե հավելյալ ինչ սարքավորումներ կգնենք կամ ինչպես, այս պահին ասել չեմ կարող»։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ