Գլխավոր էջ Գլխավոր 160 միլիարդ դոլար՝ կորոնավիրուսի դեմ պայքարին

160 միլիարդ դոլար՝ կորոնավիրուսի դեմ պայքարին

381
0

Համաշխարհային բանկը մինչև 2021 թվականի հունիսի 30-ը մտադիր է կորոնավիրուսի հետևանքների դեմ պայքարին մինչև 160 միլիարդ դոլար հատկացնել, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում տալով բանկի հայտարարությանը։

«Ի պատասխան COVID-19-ի համավարակին՝ Համաշխարհային բանկն արագ արձագանքման միջոցառումներ է ձեռնարկել և մտադիր է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը մինչև 160 միլիարդ դոլար հատկացնել։ 2020 ֆինանսական տարում Համաշխարհային բանկը կորոնավիրուսային իրավիճակի հետ կապված օգնությանն ընդհանուր առմամբ 21 միլիարդ դոլար է ուղղել»,- նշվում է փաստաթղթում։

«Քանի որ զարգացող երկրները բժշկական, սոցիալական և տնտեսական աննախադեպ ճգնաժամի են բախվում, որը սպառնալիքի տակ է դնում տասնամյակների ընթացքում գրանցված զարգացումը և միլիոնավոր մարդկանց աղքատության է մատնում, Համաշխարհային բանկի այս առաքելությունն արդիական է ինչպես երբևէ․․․Մենք շարունակում ենք մեր աշխատանքը եկամտային ցածր մակարդակ ունեցող երկրներին տրամադրած օգնության ավելացման ուղղությամբ և ռեսուրսներն ուղղում ենք անկայունությունից, կոնֆլիկտից և բռնությունից տուժած երկրներին»,-նշել է Համաշխարհային բանկի նախագահ Դևիդ Մելփասը և հավելել․ «Երկարաժամկետ հեռանկարում մեր առաջնահերթությունները կենտրոնացած են տնտեսական աճի ապահովման և կարևոր ենթակառուցվածքների՝ էլեկտրաէներգիայի և մաքուր ջրի հասանելիության ապահովման միջոցով միջին եկամտի բարձրացման, թվային ֆինանսական ծառայությունների ընդլայնման, օրենքի գերակայության ամրապնդման, մասնավոր հատվածի զարգացման խթանման, ինչպես նաև պարտքերի և ներդրումների հարցերում թափանցիկության և կայունության ապահովման վրա»։

Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսման՝ ընթացիկ տարում համաշխարհային տնտեսությունը գրեթե 5%-ի անկում կապրի, սակայն հաջորդ տարի այն կվերականգնվի և կգրանցվի 5,4%-ի զարգացում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ