Գլխավոր էջ Գլխավոր Ի՞նչն է մարդուն ստիպում ծուլանալ

Ի՞նչն է մարդուն ստիպում ծուլանալ

1262
0

Ծույլ մարդիկ մեռած են իրենց ողջ երկարատև կյանքի ընթացքում: Եվ իսկապես մարդիկ ծերանում են առանց կյանքն ապրելու: Իսկ ի՞նչ է ծուլությունն ու ինչո՞ւ են մարդիկ ծուլանում,      Medmedia.am-ը պարզել է հոգեբան Արմինե Փաշայանից, ում փաստմամաբ՝ ծուլությունը սիմպտոմ է, որը միշտ ունի ինչ-որ պատճառ: ՚Այն հաճախ հանդիսանում է ազդանշան, որ պետք է մի պահ կանգ առնել և հասկանալ՝ արդյոք ճիշտ ուղղությամբ եմ գնում, թե ինչ-որ բան անհրաժեշտ է փոխել: Այս առումով ծուլությունը ունի օրգանիզմին պաշտպանելու ֆունկցիա՚,-ասաց փորձագետն ու անդրադարձավ ծուլության առաջացման հիմնական պատճառներին. ՙԾուլության առաջացման պատճառ կարող է հանդիսանալ գերհոգնածությունը, որը ծուլության միջոցով ասես օրգանիզմին ստիպում է կանգ առնել՚: Գերհոգնածության ժամանակ մարդ ոչինչ կարող է չցանականալ անել, անգամ ոչ մի ցանկություն կարող է թվացյալ չունենալ, քանի որ համար առաջին պահանջմունքը օրգանիզմի հանգիստն է: Եվ ընդհանրապես, հոգեբանի խոսքով, ծուլության առաջացման մեխանիզմներից է, երբ կա որևէ դոմինանտ պահանջմունք, որը մարդը չի բավարարում, այլ փորձում է անել մեկ այլ բան, դեմ է դուրս գալիս իր տվյալ պահին ակտուալ ցանկությանը:

ՙԾուլությունը հաճախ դիտարկվում է որպես մոտիվացիայի բացակայություն, այսինքն՝ չկա նպատակ, ինչի համար ես կանեմ դա, իսկ եթե կա ուժեղ նպատակ՝ ուղղված սեփական անձին, ապա ծուլություն, որպես կանոն, չի լինում՚,-ասաց Արմինե Փաշայանը:

Ըստ նրա՝ ծուլություն գրեթե միշտ առաջանում է, երբ կա պայքար «ուզում եմ»-ի և «պետք է» -ի միջև, երբ մարդ ստիպված է անել ինչ-որ բան, որը չի ուզում անել, սակայն պետք է անի: ՙԱյս մեխանիզմը նաև հանդիպում է, երբ մարդ ռեալիզացնում է ոչ իր նպատակները, այսինքն՝ այն, ինչ ինքն անում է, անում է ոչ թե իր համար, այլ ինչ-որ մեկի՚,-մանրամասնեց զրուցակիցս ու հավելեց. ՙԾուլության հիմքում կարող է ընկած լինել տագնապը, վախը անհաջողություններից, օրինակ, մարդը ծուլանում է ինչ-որ կարևոր գործ սկսել, անընդհատ հետաձգում է այն, հնարավոր է , որ նա վախենում է, որ չի ունենա ցանկալի արդյունքը, կբախվի անհաջողության հետ, կհիասթափեցնի իրեն կամ ինչ-որ մեկին: Եվ դրանից խուսափելու համար միանում է, այսպես ասած, ծուլության մեխանիզմը, որը պաշտպանում է նրա ինքնագնահատականը՚:

Այսպիսով, հոգեբանը խորհորդ է տալիս, ծուլության դրսևորման դեպքում ՙհասկանալ նրա առաջացման պատճառը և աշխատել այդ պատճառի հետ: Խորհուրդ կտամ նախևառաջ համոզվել, որ այդ պատճառը գերհոգնածությունը չէ, ապա անդրադառնալ մյուսներին՚,-եզրափակեց Արմիե Փաշայանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ